«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը համալրվել է նոր ու ժամանակակից սարքավորումներով

«Երևանի քաղաքապետարանի Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը շարունակում է վերազինվել նոր ու ժամանակակից սարքավորումներով:

Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ձեռք է բերվել բարձր դասի` միանգամից երկու Canon ուլտրաձայնային հետազոտության սարք, որոնց մեջ ներդրված են Canon Medical Systems-ի ուլտրաձայնային տեխնոլոգիաները, ինչը թույլ է տալիս կատարել արագ և ճշգրիտ հետազոտություններ: Սարքերը հագեցած են ժամանակակից տվիչներով, որոնց շնորհիվ հնարավոր է սեղմ ժամկետում կատարել գլխուղեղի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, փոքր կոնքի օրգանների, փափուկ հյուսվածքների, սրտի, անոթների սոնոգրաֆիկ հետազոտություններ: Սարքերը ձեռք է բերել Երևանի քաղաքապետարանն ու նվիրաբերել բուժկենտրոնին:

Ուլտրաձայնային հետազոտության սարքերից մեկը կսպասարկի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժվող քաղաքացիներին, մյուսը՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ պոլիկլինիկայի այցելուներին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քրեական հետապնդում է հարուցվել N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատարի նկատմամբ

Հաջորդը

Ճանապարհները 20:15 դրությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-9, որոշ մարզերում՝ 12-15 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն-ը տեղեկացնում է, որ Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին սպասվում է առանց…
Դիտել

«Քաղաքացիական պայմանագիր»-ը հաղթել է Սիսիանի ՏԻՄ ընտրություններում

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ամենաշատ ձայները հավաքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share