Ստեփանակերտում նշել են ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձը

Փետրվարի 20-ը Արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման, Արցախահայության զարթոնքի օրն է:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը բարձրաստիճան պետական ու զինվորական այրերի և մի խումբ քաղաքացիների ուղեկցությամբ այսօր՝ Շարժման 34-րդ տարեդարձին այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր-պանթեոն, հարգանքի տուք մատուցել և ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին:

Այնուհետև ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը՝ ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ուղեկցությամբ, հարգանքի տուրք է մատուցել արցախյան բոլոր պատերազմների ընթացքում անմահացած հերոսների, ղարաբաղյան շարժման առաջամարտիկների և 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսացած ոստիկանների և փրկարարների շիրիմներին:

34 տարի առաջ հենց այս օրն Արցախի տարեգրության մեջ պատմական ու բեկումնային իրադարձություն տեղի ունեցավ:

Արդար էր արցախահայության պահանջը. Դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից՝ միավորվելով մայր Հայաստանին։ Առաջին ու ճակատագրական որոշումը 1988 թվականի փետրվարի 20-ին կայացվեց. Ադրբեջանական կողմը Արցախի Հայաստանի հետ վերամիավորման որոշմանը պատասխանեց ագրեսիայով՝ Սումգայիթի ու Բաքվի ջարդերով։ Հակասությունները շուտով վերաճեցին բաց առճակատման, այնուհետև տևական այրունահեղ պատերազմի:

Համազգային հանրահավաքներին հաջորդեց 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն։ Ընտրողների 99.8%-ը կողմ էր Ադրբեջանի կազմից դուրս անկախ պետության ստեղծմանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Երազը» կրկին բեմում է

Հաջորդը

Արցախն այսօր՝ չնայած վիրավոր, սակայն կանգուն է. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Թշնամու ԱԹՍ-ի մուտքը ՀՀ տարածք կասեցվել է

Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ օգոստոսի 4-ին, ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share