Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Չարլզ Երրորդի թագադրության արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը բրիտանական կողմի հրավերով աշխատանքային այց է կատարել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար։

Այցի շրջանակներում նախագահ Խաչատուրյանը դասախոսությամբ է հանդես եկել Քեմբրիջի համալսարանում՝ նվիրված Հայաստանում և մեր տարածաշրջանում առկա մարտահրավերներին և փոփոխվող իրողություններին։ Դասախոսությունից հետո նախագահը շրջայց է կատարել համալսարանում:

Հանրապետության նախագահը կմասնակցի նաև Չարլզ Երրորդի անունից կազմակերպված ընդունելությանը։ Նախատեսվում է նախագահի հանդիպումը բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թեթև մարդատար ավտոմեքենաների համար մեկ ամսով «Կազբեգի» մաքսային անցակետը կփակվի. ՊԵԿ հայտարարությունը

Հաջորդը

Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը անցել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման

Առնչվող նյութեր
Դիտել

ԼՂ բնակչության իրավունքների ու անվտանգության հարցն առանցքային է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում. Պետդեպի խոսնակ

Պաշտոնական Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փոխանցում…
Դիտել

Նոր երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայի կենտրոնական հատվածում նոր երկրաշարժ է տեղի ունեցել` 5.3 մագնիտուդ հզորությամբ: Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:…
Դիտել

Հայաստանը պատրաստ է հենց վաղը ունենալ ամբողջապես բաց սահման Թուրքիայի հետ․ Ռուբինյան

Հայաստանը միշտ պատրաստ է եղել մեկ վայրկյանում ունենալ բաց սահման և հաստատված դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, «Ազատության» հետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share