«Վեստ Հեմը»` Կոնֆերենցիաների լիգայի հաղթող

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչում մրցեցին «Ֆիորենտինա»-ն և «Վեստ Հեմ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացած խաղի մեկնարկում թիմերը հստակ էին գործում յուրաքանչյուր գրոհի ժամանակ` չմոռանալով պաշտպանական գործողությունների մասին ևս: Թիմերից և ոչ մեկին այդպես էլ առաջին կեսում չհաջողվեց իրացնել իրենց պահերը: Վիճակագրությամբ առավելությունը «Ֆիորենտինա»-ին էր: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսի մեկնարկում «Ֆիորենտինա»-ի ֆուտբոլիստներից մեկը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Բենհարմանը` առաջ մղելով «Վեստ Հեմ»-ին (62-րդ րոպե): «Ֆիորենտինա»-ից մի քանի րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Բոնավենտուրան:

Բայց «Վեստ Հեմ»-ը խաղի հիմնական ժամանակի ավարտից վայրկյաններ առաջ գրավեց «Ֆիորենտինա»-ի դարպասը: Բովենը ստանալով գնդակը խաղադաշտի մեջին հատվածում` կարողացավ հաղթանակ պարգևել իր թիմին:

«Վեստ Հեմ»-ը դարձավ Կոնֆերենցիաների լիգայի այս մրցաշրջանի հաղթող` եվրագավաթ նվաճելով 1965 թվականից ի վեր առաջին անգամ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հունիսի 12-13-ը կայցելի ԱՄՆ

Հաջորդը

Գերմանիան լիարժեքորեն աջակցում է Հայաստանի և Հայաստանի կառավարության ջանքերին

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՖՖ-ն Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգա ստեղծելու առաջարկ է արել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես դիմել է ակումբներին Պրոֆեսիոնալ Ֆուտբոլի Լիգայի ստեղծման շուրջ քննարկումներ ծավալելու առաջարկով: Այս մասին տեղեկացնում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share