Արժանի էինք 3-ի՞

Վերնագիրը երկակի կերպով կարելի է մեկնաբանել: Արժանի՞ էինք, արդյոք, 3 միավորի, կամ՝ «3» գնահատականի: Եվ այո՛ և՝ ո՛չ: «Արժանի» բառը մի փոքր հավակնոտ է հնչում: Այլ կերպ դիտարկենք հարցը. եթե «3» գնահատական ստանալով կարողացել ենք միավոր կորզել ուժեղ մրցակցից, ուրեմն՝ արժանի էինք թե՛ այդ միավորին, թե՛ ավելի բարձր գնահատականի:

Սպասենք ավելիին

Ինչպես և սպասվում էր, Պետրակովն ընտրել էր չափավոր-զգուշավոր 5 պաշտպանով, երկրորդ համարով խաղի մարտավարությունը: Նախորդ գրառմանս մեջ նշել էի (տես՝ «Բույլք մը հարցեր» հոդվածը), որ Պետրակովն իր սաներին խաղադաշտ է դուրս բերելու «ոչ մի դեպքում չպարտվել» նշանաբանով: Ընդհանուր առմամբ, այդ մոտեցումը արդարացրեց իրեն, թեև՝ խաղի որակն այնքան էլ չգոհացրեց: Պաշտպանությունում կոպիտ սխալների, անհամաձայնեցված գործողությունների քանակն ավելի շատ էր, քան այս տարվա նախորդ բոլոր հանդիպումներում միասին վերցրած: Չանչարևիչը որքան հուսալի էր դարպասի գծին գործելիս, այդքան անհուսալի էր ելքերի, գնդակը դաշտ մտցնելու, պաշտպանների հետ լեզու գտնելու ժամանակ: Եթե չլինեին Հարոյանի անձնուրաց, գործողությունները (ինչպես նաև մյուս բոլոր տղաների), այդ «բաղձալի» մեկ միավորն էլ չէինք վաստակի: Այդուհանդերձ, տղաները խաղում էին նվիրումով, չէին ընկրկում: Մեր հավաքականը գերլարված վիճակում էր՝ ստիպված էր ավելի շատ կենտրոնանալ մրցակցի գրոհներին դիմակայելու, քան կառուցողական գործողություններ արարելու վրա: Չէի ուզենա անդրադառնալ ֆուտբոլիստներին առանձին-առանձին, քանզի անմնացորդ նվիրումը որոշ չափով չեզոքացնում է թերությունները: Բայց չառանձնացնել ամենահաս Իվուին, պարզապես հնարավոր չէ: Իվուն շատ նման է Ֆրանսիայի հավաքականի ու «Ռեալի» (2000-2003 թթ.) նույն դիրքում խաղացող բազմաֆունկցիոնալ Մակելելեին: Նման ստաբիլ, խելամիտ հենակետային կիսապաշտպան կերազեր ունենալ ցանկացած բարձրակարգ թիմ: Ափսոս, որ նա բաժին հասավ միջին որակի «Ռուբինին»:
Մի խոսքով, Հայաստանի հավաքականը ևս մեկ հաջող ելույթ գրանցեց: Չպահանջենք ավելին: Բայց սպասենք ավելիին:

Ծանր ու թեթև

Թուրքիա 5 3 1 1 8 – 6 10
Խորվաթիա 3 2 1 0 8 – 1 7
Հայաստան 4 2 1 1 8 – 6 7
Ուելս 4 1 1 2 4 – 7 4
Լատվիա 4 0 0 4 3 – 11 0

Մի թեթև չափ ու ձև անենք: Պարզ է դառնում, որ Խորվաթիան արդեն դե-ֆակտո է ստանձնում իրական ֆավորիտի դերը, թեև դեռ գտնվում է երկրորդ հորիզոնականում: Ամենայն հավանականությամբ առաջիկա՝ Հայաստան-Խորվաթիա, Լատվիա-Ուելս հանդիպումներից հետո մեր ընտրանին կմնա երրորդ տեղում: Հավաքականի համար վճռորոշ կլինի հոկտեմբերի 12-ի Խորվաթիա-Թուրքիա մրցավեճը: Եթե Թուրքիան պարտվի, մենք կպահպանենք ոչ շատ իրական, ավելի ստույգ՝ տեսական շանսեր: Դա, իհարկե, նույն հոկտեմբերի 12-ին Լատվիային հաղթելու դեպքում: Ինչու ոչ շատ իրական: Ճիշտ է, միավորներով կհավասարվենք թուրքերին, բայց նրբերանգը նրանումն է, որ հավասար միավորների պարագայում հաշվի է առնվելու անձնական հանդիպումների բալանսը, որը մեր օգտին չէ: Ա՛յ, եթե կարողանանք սեպտեմբերի 11-ին չպարտվել խորվաթներին, ապա դա կլինի լրիվ այլ օպերա: Ինչ խոսք, գերբարդ խնդիր է: Չի խաղալու պաշտպանության հենասյուն Հարոյանը, ռոտացիայի հնարավորություն էլ առանձնապես չունենք: Եթե գումարենք նաև հոգնածության գործոնը, ապա հասկանալի է, որ «գերբարդ» եզրույթը անտեղի չեմ գործածել:

Հեղինակ՝ Աշոտ Գոմցյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական հումանիտար բեռների մուտքը Արցախ

Հաջորդը

Բաքվի և Երևանի միջև լարվածությունը բարդացնում է հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքը. Օվերչուկ

Առնչվող նյութեր
Դիտել

Կայացել է Հայաստանի, Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 28-ին Բեռլինում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի և Ադրբեջանի ԱԳ…
Դիտել

ԱԱ 2022-ից հետո Մբապպեն Transfermarkt-ի վարկածով աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն է

Պորտալը թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային գները ԱԱ 2022-ի ավարտից հետո։ Մբապեն դարձել է ամենաթանկ խաղացողը։ Նրա տրանսֆերային արժեքն…
Դիտել

ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Արցախ

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը քննարկել են համավարակով պայմանավորված՝ առողջապահական համակարգի մարտահրավերները,…
Դիտել

Քննարկվել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին «Միստրալ» հրթիռներ տրամադրելու հարցը

Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարել է, թե Սուրեն Պապիկյանի հետ քննարկել է Հայաստանին միստրալ հրթիռներ տրամադրելու հարցը. «Միստրալ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share