Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական հումանիտար բեռների մուտքը Արցախ

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով մեր հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը:

Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով:

Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն:

Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Արցախի տեղեկատվական շտաբ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սյունիքում գրոհային խումբ են ձերբակալել. Լևոն Շիրինյան (տեսանյութ)

Հաջորդը

Արժանի էինք 3-ի՞

Առնչվող նյութեր
Դիտել

«Զորքերը հայելային հետ քաշելու» Կառավարության առաջարկը կործանարար է. Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը կարծիքով «Զորքերը հայելային հետ քաշելու» Կառավարության առաջարկը կործանարար է Հայաստանի ու Արցախի անվտանգության…
Դիտել

Պեսկովը՝ հայ-ամերիկյան զորավարժության մասին

Հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու լուրին անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Զորավարժությունները, այսպես ասենք, զգոնություն են առաջացնում,…
Դիտել

Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Արցախ մտնող միակ գազատարը

Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Ցելսիուսի սանդղակով Արցախում -5 աստիճանի պայմաններում…
Դիտել

Ասկերանի 21-ամյա բնակիչը մեքենայով ընկել է գետը

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 8-ին ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ասկերանի շրջանային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share