«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված իրականացվելու է ուժեղացված ծառայություն

ՀՀ ոստիկանությունը «Վերջին զանգի» օրվան ընդառաջ հանդես է եկել հայտարարությամբ.

«Սիրելի՛ շրջանավարտներ: Շնորհավորում ենք «Վերջին զանգի» կապակցությամբ, մաղթում հաջողություն և նպատակների իրականացում։

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ հանրապետության մայրաքաղաքում և մարզերում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։ Բոլոր դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական արարողություններ, կլինեն ոստիկանության ներկայացուցիչներ, մարզերում, որտեղ գործում է պարեկային ծառայությունը, դպրոցներում ու հարակից տարածքներում հասարակական կարգը կապահովեն պարեկային վերակարգերը:

Ուժեղացված ծառայություն կիրականացվի նաև երեկոյան՝ տոնական խնջույքների ժամանակ: Պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության խնդիրն է՝ բացառել շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերն ու ճանապարհային երթևեկության կանոնների այլ խախտումներ Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ մեր նպատակը պատժելը չէ, այլ հասարակական կարգի և օրվա տոնականության պահպանումը:

Հարգելի՜ ծնողներ և ուսուցիչներ, կոչ ենք անում համագործակցության՝ մեր միջոցառումների արդյունավետության, ապահովման համար:

Բարի երթ մեր շրջանավարտներին»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆիրդուսի թաղամասի մի խումբ բնակիչների

Հաջորդը

Սուրեն Պապիկյանի չմասնակցելը կապ չունի Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների հետ. Հովհաննիսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ…
Դիտել

Ադրբեջանը ձգտում է խաղաղ ճանապարհով գործարկել ցամաքային միջանցքը Հայաստանի հարավում. Հաջիև

«Ադրբեջանը մտադիր չէ ռազմական գործողություններ ձեռնարկել Հայաստանի հարավում ցամաքային միջանցք ստեղծելու համար»․ երեքշաբթի այդ մասին Բրյուսելում հայտարարել է…
Դիտել

Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները կալանավորել են

ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը հաստատել է ամուսնու ձերբակալության լուրը։ Ռուբեն Վարդանյանի տելեգրամյան ալիքում քիչ…
Դիտել

6 ամսվա ընթացքում Երեւանը նոր ավտոբուսներ կունենա

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ֆեյսբուքում» ավտոբուսի նկար է հրապարակել եւ հետեւյալ գրառումն է արել. «Մեր նոր ավտոբուսներն այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share