Տագնապ է առաջացնում վերջին երկու տարվա իրադարձությունների շարքը․ Արարատ Միզոյան

Իմ այցելությունը տեղի է ունենում Հարավային Կովկասում լարվածության ֆոնին և ավելի քանի երեք ամիս Ադրբեջանի կողմից շարունակվող Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում։ Այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է։ Մենք բոլոր մասնակից կողմերից սպասում ենք անհետաձգելի քայլեր՝ եռակողմ հայտարարության կատարման համար և Լաչինի միջանցքի տեղաշարժման վերականգնման ուղղությամբ։ Ցավոք սրտի, Լաչինի միջանցքի շրջափակումը եզակի դեպք չէ․ ս․թ․ մարտի 5-ին ԼՂ ոստիկանության 3 ծառայողների սպանությունը դրա մի մասն է։ ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայումը կոչված է նորմալ կյանքի ու անվտանգության պայմանների ստեղծելուն։ Տագնապ է առաջացնում վերջին երկու տարվա իրադարձությունների շարքը։ Այն է՝ ԼՂ գյուղերի օկուպացիան, հայ ռազմագերիների պահումը, Լաչինի միջանցքի շրջափակումը, ոստիկանության աշխատակիցների ու խաղաղ բնակիչների սպանությունը, կրակի դադարեցման ռեժիմի մշտական խախտումները, ինչպես նաև քաղաքացիական բնակչությանը տեռորի ենթարկելը»,- նշել է Միրզոյանը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեղրի-Երևան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից

Հաջորդը

Քննարկվում է եռակողմ հանդիպման նոր ժամկետը․ Լավրով

Առնչվող նյութեր
Դիտել

Ձեր պահվածքով խախտել եք էթիկայի կանոնները (տեսանյութ)

ՀՀ ՄԻՊ ընտրության ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին հարցրեց ԱԺ…
Դիտել

Բանակցությունները պետք է տեղի ունենան համաձայնեցված՝ միջազգայնորեն ճանաչված ձևաչափով. ԱՀ ԱԳՆ

Արցախի ԱԳՆ պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին։ Ակնհայտ է, որ հրատապ խնդիրների լուծմանն ուղղված նման քննարկումները կողմերի միջև…
Դիտել

Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հայտարարությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպումից առաջ ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել…
Դիտել

Չավուշօղլուն ասել է ինչու է Թուրքիան փակել Հայաստանի հետ օդային սահմանը

Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն թուրքական NTV ալիքի եթերում անդրադարձել է Երևանում «Նեմեսիս» գործողության արձանի տեղադրմանը․ «Երևանում «Նեմեսիս»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share