Տարածաշրջանային բանակցային կուլիսներում, կարծես, դարձյալ «Զանգեզուրի միջանցք» նախագիծն է․ Արմեն Պետրոսյան

Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուի՝ վերջին հարցազրույցներից մեկում «Զանգեզուրի միջանցքի» առնչությամբ Իրանին ուղղված շփոթմունք-հորդորը, տարածաշրջանային տարբեր մակարդակներում՝ Մոսկվա-Թեհրան, Անկարա-Թեհրան, Երևան-Թեհրան, Մոսկվա-Անկարա, Թեհրան-Բաքու, համակողմանիորեն ակտիվացած շփումները, ինչպես նաև Ադրբեջանի, Թուրքիայի տարբեր աստիճանի պաշտոնյաների արտասահմանյան բանակցություններում, այսպես կոչված, «Միջին միջանցքի» թեմայի հետևողականորեն շրջանառումը թույլ են տալիս կանխատեսելու թուրք-ադրբեջանկան տխրահռչակ նախագծի՝ ակտիվ քաղաքական օրակարգ վերադարձի մասին։ Այս մասին նշել է տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Ըստ նրա՝ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թյուրքական սցենարի դեմ ցայժմ բաց տեքստով հանդես են եկել միայն Հայաստանն ու Իրանը։ Երևանը չի փոխել իր դիրքորոշումը՝ չնայած ադրբեջանական կողմից պարբերաբար կիրառվող նաև ռազմական դիվանագիտությամբ ճնշումներին։ Բայց հաշվի առնելով Հայաստանի խոցելի վիճակը՝ վերջինին ճնշման մեխանիզմներն առավել բազմազան են։

«Ուստի ներկայում բազմաշերտ դիվանագիտական-քաղաքական ջանքերի ահռելի ծավալն ուղղված է Իրանի դիրքորոշման վրա ազդելու հարցին։ Թեհրանից հնչող հրապարակային և ստվերային ուղերձները թույլ են տալիս գնահատել, որ առայժմ իրանական կողմի դիրքորոշումը ճանապարհների հարցում գրեթե համահունչ է հայկականին։ Այս իրողությունը վկայում է այն մասին, որ Թեհրանը, կարծես, դասեր է քաղել նախկին ռազմավարական բացթողումներից»,- նշել է Արմեն Պետրոսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Երևանի ալրաղաց» ՓԲԸ–ն կտուգանվի 2 մլն դրամով

Հաջորդը

Մանրամասներ Ադրբեջանի հետ տարբեր ուղղություններով տարվող բանակցությունների վերաբերյալ

Առնչվող նյութեր
Դիտել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ

Ապրիլի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին: Հանդիպմանը մասնակցել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share