«Երևանի ալրաղաց» ՓԲԸ–ն կտուգանվի 2 մլն դրամով

«Երևանի ալրաղաց» ՓԲԸ–ն կտուգանվի 1.5–ից 2 մլն դրամով` կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար. հայտարարել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը։

Նա տեղեկացրել է, որ Նար–Դոս 2 հասցեում գտնվող «Երևանի ալրաղաց» ՓԲԸ–ն Երևան համյանքի կողմից 2022թ.–ի սեպտեմբերի 9-ին թույլտվություն է ստացել 24 պահեստարանների քանդման համար։ Թույլտվության ժամկետը լրացել է այս տարի մարտի 9-ին. «Ժամկետը լրանալուց հետո քանդման աշխատանքներրը շարունակվել են, որի արդյունքում տեղի է ունեցել փլուզում»,– ասել է նա՝ հավելելով, որ ժամկետները խախտելու համար հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից կազմվել է արձանագրություն։

Հիշեցնենք, որ ապրիլի 1–ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել էր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տղամարդը հյուրանոցում ծեծել է մորը, կտրել պարանոցը, ապա նետվել 4-րդ հարկից

Հաջորդը

Տարածաշրջանային բանակցային կուլիսներում, կարծես, դարձյալ «Զանգեզուրի միջանցք» նախագիծն է․ Արմեն Պետրոսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Այսօր հայկական ու ռուսական համատեղ հիշողությունն ու պատմական ժառանգությունը չափվում է գազի գնով և կոնյակի չափաբաժնով․ Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր  Հայկ Դեմոյանի գրառումը․ «Ռուսական հարց ու հայկական պատասխան․ լուսանցքային տողեր՝ պատմաբանի…
Դիտել

Վաղարշյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա կարգելվի դեպի ձախ երթևեկությունը

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ավետիսյան – Վաղարշյան փողոցների խաչմերուկում և…
Դիտել

Հաագայում քննում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը. ՈՒՂԻՂ

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից հայտնում են, որ ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, հոկտեմբերի 14-15-ին Հաագայի Խաղաղության պալատում…
Դիտել

Բաքուն տարբեր միջոցներով տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share