Տեղի են ունեցել հայ-իտալական բարձր մակարդակով բանակցություններ

Հայաստանի և Իտալիայի նախագահների մասնակցությամբ տեղի են ունեցել հայ-իտալական բարձր մակարդակով բանակցություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իտալիայի նախագահին՝ պետական այցի հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ վերջին տարիների փոխայցելություններն ու երկու նախագահների պետական այցերը վկայում են հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: «Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի։ Վերջին երկու հազար տարին դա նաև քրիստոնյա Հայաստանի և քրիստոնյա Իտալիայի հարաբերություններն են: Սակայն մենք ապրում ենք 21-րդ դարում, և հույս ունեմ, որ այս այցելությամբ կդնենք նոր՝ գուցե հաջորդ 2000 տարվա հարաբերությունների հիմքերը»,- ասել է նախագահ Սարգսյանը։

Անդրադառնալով 44֊օրյա պատերազմին, դրա հետևանքներին և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված, իսկ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցային ճանապարհն է. «Մենք նայում ենք ապագային՝ հուսալով, որ զինադադարը մի օր կդառնա խաղաղություն, և մեր բարեկամների՝ մասնավորապես, Իտալիայի հետ կզբաղվենք ստեղծագործ աշխատանքով՝ ամրացնելով մեր հարաբերությունները քաղաքական, իրավական, ֆինանսական, նոր տեխնոլոգիաների և ընդհանրապես մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտներում: Այդ նպատակով եմ այցելել Իտալիա»։

Ողջունելով Հայաստանի նախագահի և նրա գլխավորած պատվիրակության այցը Իտալիա՝ նախագահ Սերջիո Մատարելլան մասնավորապես նշել է, որ 2018թ. Հայաստան կատարած իր այցից ջերմ հիշողություններ ունի։

«Վստահ եմ, որ այս այցը նոր լիցք է հաղորդելու դրանց շարունակական զարգացմանը։ Հայաստանը մեզ համար առաջնահերթ երկիր է: Մենք այսօր COVID 19-ի դեմ պատվաստանյութի 45 հազար դեղաչափ ենք առանձնացրել Հայաստանի համար: Մենք կարողացանք փոխադարձ օգնության հասնել միմյանց այդ ողբերգական իրադարձության ժամանակ»,-ասել է նախագահ Մատարելլան: Իտալիայի նախագահը ցավ է հայտնել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ զոհերի համար: «Մենք միանգամայն համոզված ենք, որ վերջնական լուծում կարելի է գտնել բանակցային գործընթացի միջոցով,- ասել է նա: -Անհրաժեշտ է, որ երկկողմ կառուցողական մթնոլորտ ստեղծվի, որպեսզի իրավիճակը կարգավորվի։ Շատ կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը իրավիճակի կայուն լուծման համար: Մեզ համար Հայաստանը վստահելի գործընկեր է տարածաշրջանում»:

Նախագահ Սարգսյանի պետական այցի շրջանակում երկու երկրների միջև փոխգործակցության վերաբերյալ փաստաթղթեր կստորագրվեն կրթության, արդարադատության, առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի հետ

Հաջորդը

Ադրբեջանից ՀՀ է վերադարձել 1 գերի

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր…
Դիտել

ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստանին ու Ադրբեջանին երկխոսության կոչ է անում

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո, Մոսկվայի միջնորդությամբ, Երևանն ու Բաքուն…
Դիտել

Ադրբեջանը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին մոտենալ գազատարին. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը պետք է շտապ դադարեցնի Արցախի խաղաղ բնակչության դեմ ցուցաբերվող սանձարձակ պահվածքը։ Այս մասին նշված է Արցախի պետնախարար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share