Տեսնում ենք, որ համոզիչ հաղթանակ է տարել Փաշինյանի կուսակցությունը․ Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում տեսնում են ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակը եւ հայ ժողովրդին շնորհավորում են ընտրության կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ուշադիր հետեւում են Երեւանից ստացված տեղեկատվությանը, ողջունում ենք Հայաստանի ԿԸՀ տեղեկատվությունն այն մասին, որ ընտրությունները կայացել են: Եվ, իհարկե, տեսնում ենք, որ համոզիչ հաղթանակ է տարել Փաշինյանի կուսակցությունը: Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ընտրության կապակցությամբ», ասել է Պեսկովը:

Պեսկովն ասել է, որ Հայստանը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն ու գործընկերն է:

«Մենք ցանկանում ենք, որ հայ ժողովրդի այս ընտրությունն օգնի հաղթահարել այն դժվարությունները, որոնք ներկայում ապրում է երկիրը, եւ դուրս գալ կայուն զարգացման ճանապարհ, այդ թվում եռակողմ պայմանավորվածությունների իրականացման միջոցով, որոնք ձեռք են բերվել եւ ստորագրվել Ռուսաստանի նախագահի անմիջական մասնակցությամբ», ասել է Պեսկովը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նախնական տվյալով խորհրդարան է անցնում երեք ուժ

Հաջորդը

Լավրովը՝ տարածաշրջանի վրա Հայաստանի ընտրությունների ազդեցության մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

24-ին՝ ժամը 21:30-22:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված…
Դիտել

Օգոստոսի 1-ից մեքենայի վրա տեղադրված գազաբալոնը չի լիցքավորվի, եթե այն լիցենզավորված և վկայագրված չլինի

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հիշեցնում է, որ որ սույն թվականի օգոստոսի 1-ից  տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share