Քերոբյանը մասնակցել է «Երևանի գարեջուր» ընկերության 70-ամյակին նվիրված միջոցառմանը

ՀՀ էկոնոմիկայի մախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը դեկտեմբերի 27-ին մասնակցել են «Երևանի գարեջուր» ընկերության 70-ամյակին նվիրված միջոցառմանը։

«Հայաստանում շատ չեն այն ընկերությունները, որոնք ունեն 70-ամյա պատմություն և այդ ժամանակահատվածում իրենց նվիրվածությամբ և սկզբունքայնությամբ կարողացել են պահպանել ու զարգացնել իրենց բրենդը, և այսօր «Կիլիկիա»-ն մեր երկրի ամենաճանաչված ու վստահելի բրենդերից մեկն է», – նշել է Վահան Քերոբյանը:

Միջոցառման ընթացքում գարեջրագործության ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար ընկերության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են Էկոնոմիկայի նախարարության հուշամեդալով և շնորհակալագրերով։

Միջոցառմանը նախորդել է նախարարի շրջայցը արտադրամասերում, որի ընթացքում ներկայացվել են ընկերության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների վարժական նոր հավաքներ անցկացնել

Հաջորդը

Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ

Առնչվող նյութեր
Դիտել

Սուրեն Պապիկյանն ու Քոլին Քահլը պայմանավորվածություններ են ձեռք բերել խաղաղապահ առաքելության և ռազմական կրթության ուղղությամբ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 8-ին Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի…
Դիտել

Շնորհավոր անկախությանդ տոնը, Հայաստա՛ն։ԱՄՆ Դեսպան Թրեյսիի ուղերձը ՀՀ անկախության օրվա առթիվ

«ԱՄՆ դեսպանության և ամերիկյան ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ։ Տոնելով Հայաստանի անկախության երեսնամյա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share