Բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՊԵԿ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից Պետական եկամուտների կոմիտեի  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ քաղաքացիներ Գ.Հ-ն և Ա.Հ-ն զբաղվում են կանխիկ դրամական միջոցների մաքսանենգությամբ:

Ստացված տվյալներն իրացնելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության, ինչպես նաև Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից հիշյալ 2 անձանց նկատմամբ սահմանվել է օպերատիվ հսկողության: Այդ ընթացքում վերջիններս հատել են վրաց-հայկական սահմանը Բագրատաշենի սահմանային անցակետով, սակայն մաքսային հսկողություն անցնելու ժամանակ որևէ իր, առարկա կամ գումար չեն հայտարարագրել։

Մաքսային հսկողության գոտին լքելուց անմիջապես հետո Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից  կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության մեջ կասկածվող անձինք և նրանց տրանսպորտային միջոցը վերադարձվել են  մաքսային հսկողության գոտի։ Այդ քաղաքացիների և նրանց տրանսպորտային միջոցի զննության արդյունքում հայտնաբերվել է շուրջ 68,000 ԱՄՆ դոլարին համարժեք 172,000 վրացական լարի կանխիկ գումար ու մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Կանխիկ դրամական միջոցների և թմրամիջոցի մաքսանենգության դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ   Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելիս (բացառությամբ` Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ մեկնելիս կամ ժամանելիս) հայտարարագրման ենթակա են նաև 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող դրամական միջոցներն ու վճարային գործիքները: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հունիսի 1-ից օրենքը կիրառվելու է. ոստիկանները կտուգանեն մգեցված ապակիներով երթևեկողներին

Հաջորդը

Էրդողանը չի մեկնի Քիշնև՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Politico

Առնչվող նյութեր
Դիտել

Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի. ԱՆ

Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի: Կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները նրանց առողջական…
Դիտել

Հրապարակվել են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները

Հայաստանի ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են 2021 թվականի հունիսի 20-ին…
Դիտել

ԱԱԾ նախագծով անցակետեր կստեղծվեն հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում: Ըստ…
Դիտել

Վրաստանում ՀՀ դեսպանն այցելել է Թբիլիսիի Կովկասի համալսարան

Դեկտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Թբիլիսիի Կովկասի համալսարան։ ՀՀ դեսպանին ընդունել է համալսարանի նախագահ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share