Քննարկվել են ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանն ուղղված հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանն անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրապետությունում ճանապարհային անվտանգության բարելավմանը, ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) կանխարգելմանն ուղղված հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Խորհրդակցությանը մասնակցում էին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանը, ՊՈԱԿ-ի ճանապարհային ակտիվների կառավարման դեպարտամենտի պետ Խորեն Գրիգորյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Գոռ Ավետիսյանը, նախարարության և ճանապարհային ոստիկանության այլ ներկայացուցիչներ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ ճանապարհային ոլորտի քաղաքականության համատեքստում բոլոր ծրագրերի մշակման և իրականացման ընթացքում առաջնահերթություն է տրվում ճանապարհային անվտանգության հիմնախնդիրներին։

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ճանապարհային ոլորտի քաղաքականությունը, ինչպես նաև ճանապարհաշինական աշխատանքները պետք է իրականացվեն ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազեցնելու ելակետից։ Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում արվելու են մի շարք օրենսդրական փոփոխություններ՝ ճանապարհային անվտանգության աուդիտի ինստիտուտի ձևավորման ուղղությամբ, ինչը կնպաստի, որպեսզի բարձրացվի ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված հետազոտությունների արդյունքները, վեր հանված խնդիրներն ու ձեռնարկված միջոցառումները, շեշտադրվել է ՃՏՊ-ների կանխարգելման ուղղությամբ համատեղ միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը՝ ձեռք բերելով պայմանավորվածություններ։

Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները, ներկայացնելով ՃՏՊ-ների հետ կապված վերջին տարիների վիճակագրությունը, նշել են, որ վթարներից զոհերը հիմնականում արագության գերազանցման պատճառով են։ Այս համատեքստում արձանագրվել է, որ պետք է քայլեր ձեռնարկվեն՝ թույլ չտալու համար երթևեկության սահմանված արագության գերազանցումը։

Կարևորվել է ՃՏՊ-ների վերաբերյալ վիճակագրական տվյալների բազային ՀՀ ՏԿԵՆ-ի և Ճանապարհային դեպարտամենտի մասնագետների հասանելիության ապահովումը, ինչը կօգնի, որպեսզի ավելի արագ արձանագրվեն վթարավտանգ հատվածները, դրանց վերացման ուղղությամբ տրվեն ինժեներական լուծումներ, իսկ ճանապարհների նորոգումից առաջ՝ նախագծման փուլում, նախագծող կազմակերպություններին արվեն համապատասխան առաջարկություններ։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի Ճանապարհային ոստիկանության և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները պարբերաբար իրականացնեն համատեղ շրջայցեր՝ ուսումնասիրելով ճանապարհային անվտանգության խնդիրները։

Արծարծվել են նաև միջպետական ճանապարհների լուսավորման, անվտանգության տարրերով ճանապարհների կահավորման և բազմաթիվ այլ հարցեր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իշխող ուժը չի կազմակերպում քննարկում Սյունիքում ստեղծված իրադրության վերաբերյալ․ «Հայաստան» խմբակցություն

Հաջորդը

Եթե դու չհասկանաս և ուշանաս, ապա կպարտվես մյուս ճակատամարտերում. Արմեն Սարգսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման…
Դիտել

Տեսնում ենք, որ համոզիչ հաղթանակ է տարել Փաշինյանի կուսակցությունը․ Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում տեսնում են ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակը եւ հայ…
Դիտել

Կարմիր գրքում գրանցված հսկաները վտանգված են Հայաստանում (տեսանյութ)

Ապրիլի 15 ին,մի խումբ արշավականներ Երանոսի լեռներում հայտնաբերել էին սպիտակագլուխ անգղ,որը թռչել չէր կարողանում։ Թռչնի կտուցից հոսող կապտավուն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share