11։00-ին Ազգային ժողովում կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

11։00-ին Ազգային ժողովում կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Նրան կարող եք հարցեր ուղղել։ Վարչապետը ելույթ կունենա և կներկայացնի իրավիճակը, որը կլինի այդ պահի դրությամբ»,-ասաց նա։

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքների։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Հաջորդը

ՀՀ ՊՆ-ն հակառակորդի նահանջի կադրեր է հրապարակել (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՆ-ն 1 միլիարդ 300 միլիոն դրամ է հատկացրել վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժման համար (տեսանյութ)

2021- 2022 թթ. առողջապահության նախարարությունը 1 միլիարդ 300 միլիոն դրամ է հատկացրել 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների վերականգնողական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share