20 միավոր «MAN» և 60 միավոր «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներն արդեն Երևանում են

Հունվարի 8-ի երեկոյան՝ ձյան տեղումներն սկսվելուց անմիջապես հետո ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։ Գործընթացն իրականացվել է ամբողջ գիշերվա ընթացքում, գործի է դրվել հատուկ նշանակության ողջ տեխնիկան: Այս պահին աշխատանքներ են իրականացվում ստորգետնյա, վերգետնյա անցումների աստիճանների, շենքերի շքամուտքերի, այգիներ տանող աստիճանները մաքրելու համար: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի այս տարվա առաջին գործակարգավարական նիստի ընթացքում։

Համայնքային ավտոբուսային շարժակազմը շարունակում է համալրվել. 20 միավոր «MAN» և 60 միավոր «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներն արդեն Երևանում են:

Երևանի մետրոպոլիտենում փուլ առ փուլ փոխարինվում են ավելի քան 40 տարի առաջ տեղադրված հին օդափոխիչները։ 14 հզոր օդափոխիչներից 6-ն արդեն մետրոպոլիտենում են և 3 հորաններում ավարտվել են բետոնավորման աշխատանքները։

2022թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Երևանի բյուջեի սեփական եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 35 մլրդ 355 մլն դրամ: 2022թ. կատարողականը կազմել է 102.2 %: 2021թ. համեմատ հավաքված գումարն, ի դեպ, ավելի է 5 մլրդ 28 մլն դրամով կամ 14.22 %-ով:

Երևանի քաղաքապետարանում արխիվային գործի վարումն այսուհետ ամբողջությամբ կկազմակերպվի նոր պայմաններում: Մինչև հիմա ամբողջ արխիվը պահպանվում էր մեկ սենյակում: Փաստաթղթերի մի մասն էլ վարչություններն իրենց սենյակներում էին տեղավորում: Հաջորդ փուլով արխիվը թվայնացնելու միջոցներ կձեռնարկվեն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

<strong>Գրանցվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար</strong>

Հաջորդը

<strong>Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին</strong>

Առնչվող նյութեր
Դիտել

Ուժի կիրառումը չպետք է անհետեւանք մնա. Վիկտոր Ռիխտեր

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը եւ հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը,…
Դիտել

ՀՀ-ում ստացված վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել ՌԴ-ի կողմից. Պետդուման նախագիծ է ընդունել

ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծ, համաձայն որի` ՀՀ-ում ստացված ազգային վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել…
Դիտել

Լոռու մարզում քամուց ծառեր են պոկվել

Դեկտեմբերի 28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Տաշիր քաղաքում, Տաշիր-Ստեփանավան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share