2021թ. 9 ամիսների պետբյուջեի հարկային եկամուտները ռեկորդային են նախորդ տարիների 9 ամիսների համեմատ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր ՀՀ կառավարության հերթական նիստից հետո ներկայացրել է 2021թ. 9 ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է հավաքագրվել 1 տրիլիոն 137 մլրդ դրամ գումար:

2020թ. նույն ժամանակաշրջանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրիլիոն 16 մլրդ դրամ դրամ, 2019թ․-ին՝ 1 տրիլիոն 79 մլրդ դրամ դրամ: Այսպիսով՝ 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրված գումարն ավելի է 58 մլրդ դրամով կամ 5.4%-ով։

ՊԵԿ նախագահը նշել է, որ համեմատությունը կատարվել է 2019թ․ հետ՝ հաշվի առնելով, որ 2019 թվականը բոլոր ցուցանիշների, այդ թվում՝ պետական եկամուտների առումով ռեկորդային տարի է եղել․ «Այս տարվա ցուցանիշը՝ 1 տրիլիոն 137 մլրդ դրամը, ռեկորդ է՝ 9 ամիսների հաշվարկմամբ։ Այսինքն` պետական բյուջեի եկամուտները 9 ամսվա հաշվարկով երբեք այսքան չեն եղել»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը։

Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ 2021 թվականի օգոստոսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է 642 292։ Միաժամանակ, աճել է նաև աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 139․1 մլրդ դրամ: Իսկ մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)  կազմել է 216 հազար 665 դրամ: Այս ցուցանիշները ևս էապես գերազանցում են 2019 և 2020 թվականների համադրելի տվյալները։

2019 թվականի 9 ամիսների համեմատ 2021թ․ նույն ժամանակահատվածում աճել է ՀԴՄ կտրոններով և հաշվարկային այլ փաստաթղթերով կատարված գործարքների քանակը (աճը՝ 24%) և դրանցով արձանագրված գումարը (աճը` 24.8 %)։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խաղից դուրս են գալիս. Նորայր Նորիկյան

Հաջորդը

ՊԲ դիրքապահ ուժերի կողմից լսվել են թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի ձայներ, որոնց հաջորդել են կրակոցներ

Առնչվող նյութեր
Դիտել

Արմեն Սարգսյանը զրուցել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցն է կատարել արաբական և իսլամական աշխարհի առանցքային…
Դիտել

Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված ծառայողական քննություն է կատարվում

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ոստիկանության պետ Վահե Ղազարայանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն…
Դիտել

Ներկայացվել է ՆԳ նախարարության ստեղծման փաթեթը

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այսօր Կառավարության նիստում ներկայացրել է Ներքին գործերի նախարարության կազմավորման ծրագրի փաթեթը: Ըստ…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2811 նոր դեպք

Հայաստանում մեկ օրում կատարվել է 7297 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2811 նոր դեպք, առողջացել է 3291 քաղաքացի, արձանագրվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share