2022-ին Հայաստանում կանցկացվի միջազգային խոշոր գիտական փառատոն

2022 թվականի սեպտեմբերին Հայաստանում կայանալու է «STARMUS VI» միջազգային փառատոնը։ Սպասվում է, որ փառատոնին կմասնակցեն 60-ից ավելի գիտնականներ, ինժեներներ, արվեստագետներ աշխարհի տարբեր երկրներից: Մասնակիցների ցանկում լինելու են նոբելյան մրցանակակիրներ, ամերիկահայ տիեզերագնաց-օդաչու, բժշկագիտության դոկտոր, հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը,  «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար Թոնի Ֆադելը և այլք:

Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողով»-ում լրագրողների հետ զրույցում «STARMUS» փառատոնի հիմնադիր տնօրեն, հայտնի գիտնական Գարիկ Իսրայելյանը նշել է, որ «STARMUS VI» միջազգային փառատոնը, որ նվիրված է լինելու Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին, կկրի «50 տարի Մարսի վրա» խորագիրը։

«Հավատում եմ, որ մոտակա 10-20 տարիներին ամենաշատ խոսվող թեման լինելու է Մարսը: Թեման ամենևին չի ենթադրում, թե փառատոնն ամբողջությամբ նվիրված է լինելու աստղագիտությանը: Այս ուղղությունն ընդհանուր քննարկումների շարքում 20 տոկոս է կազմելու, մնացած հատվածում անդրադարձ է լինելու բիոտեխնոլոգիաներին, ֆիզիկային, բարձր տեխնոլոգիաներին և այլն»,-նշել է Գարիկ Իսրայելյանը:

«STARMUS» փառատոնը սկիզբ է առել Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում և 2011 թվականից համախմբում է գիտության ոլորտի միջազգային հեղինակությունների՝ Նոբելյան դափնեկիրների, արվեստի և երաժշտության համաշխարհային հանրահայտ դեմքերի: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաագայի դատարան դիմելը դրական քայլ էր․ Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

Հաջորդը

Այս պահի դրությամբ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ․ ԱԳՆ խոսնակ

Առնչվող նյութեր
Դիտել

Արձանագրված փաստերը ներկայացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը. ՀՀ ԱՆ

Ադրբեջանական զինված ուժերի կողմից շտապօգնության մեքենաների և առողջապահական օբյեկտների թիրախավորումը հանցանք է` միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային կոնվենցիաների…
Դիտել

Թուրքիան Սիրիայի հարցում խաղաղության է ձգտում

ԱՄՆ-ում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Սիրիայում տիրող իրավիճակը և սիրիական ճգնաժամի հնարավոր հանգուցալուծման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share