2023թ. նախատեսվում է ձեռք բերել 9 անուն 37 երաժշտական գործ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների համար 2023 թ. նախատեսում է ձեռք բերել 9 անուն 37 երաժշտական գործիք՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ, կլարնետ, ֆլեյտա, սաքսոֆոն, քսիլոֆոն, քանոն, թառ:

Ծրագիրն իրականացվում է գեղարվեստական կրթության համակարգի բնականոն գործունեության, արտադպրոցական կրթության և գեղագիտական դաստիարակության շարունակական զարգացման, օժտված և շնորհալի երեխաների բացահայտման ու նրանց մասնագիտական ունակությունների զարգացման նպատակով:

Բազմաթիվ օժտված երեխաներ գեղարվեստական կրթության համակարգից դուրս են մնում գործիք չունենալու կամ ձեռք բերել չկարողանալու պատճառով: Այս ծրագիրը միտված է արտադպրոցական կրթության հասանելիության, մատչելիության ապահովմանը և կարևոր նշանակություն ունի ոլորտի շահառուների սոցիալական բեռի թեթևացման հարցում:

Ընդհանուր առմամբ՝ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում տարբեր տարիներին ձեռք է բերվել 659 երաժշտական գործիք, որոնք տրամադրվել են երաժշտական և արվեստի դպրոցներին՝ նյութատեխնիկական բազայի համալրման նպատակով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 376 դեպք, որից 175-ը՝ արտակարգ

Հաջորդը

Նրանք մեզ բերեցին էս ամենինչի առաջ․Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ՄԻՊ-ը փաստագրել է ադրբեջանական ապօրինի ներխուժման 3-րդ դեպքը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը փաստագրել է ադրբեջանական ապօրինի ներխուժման 3-րդ դեպքը (հոկտեմբեր, 2020թ.)՝ ՀՀ քաղաքացիական բնակչության իրավունքների կոպիտ…
Դիտել

Պուտինը հավանաբար առաջարկում է նոր քարտեզներ․Կարեն Հովհաննիսյան (տեսանյութ)

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով Պուտինը խոսելով հայ-ադրբեջանական սահմանների քարտեզների մասին հավանաբար ակնարկում է չեղարկել նախկին բոլոր քարտեզները…
Դիտել

Կամո Ցուցուլյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենին

Այսօր՝ հունիսի 2-ին, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share