2023թ. ՀՀ բյուջեից Արցախին կտրամադրվի 144 միլիարդ դրամ

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում ներկայացրել է 2023թ. պետական բյուջեով Արցախին հատկացվելիք գումարների չափին։

Նրա խոսքով, հաջորդ տարվա բյուջեով Արցախի ֆինանսավորումը նախատեսված է 144 միլիարդ դրամի չափով. «Այս տարեսկզբին նույնպես 144 միլիարդ դրամ էր: Մենք Արցախի կառավարության մեր գործընկերների հետ տարվա ընթացքում բազմիցս ենք վերադառնում այն հարցին, թե ֆինանսական միջոցների կարիքն ինչպիսին է, և որոնք են այն խնդիրները, որ առաջնահերթ լուծում են պահանջում: Դրանց մի զգալի մասը բնակարանային շինարարությանն է վերաբերում, որոնք շատ մեծ տեմպերով այս տարվա ընթացքում իրականացվում են, այդ թվում՝ ՀՀ Կառավարության շատ մեծ աջակցությամբ»:

Նախարարը նաև հավելել է, որ եթե ընթացքում ի հայտ գան այնպիսի խնդիրներ, որոնք պահանջում են ՀՀ Կառավարության ուշադրությունը, ապա դրանք կքննարկվեն ու կստանան համապատասխան լուծումներ կամ հավելյալ հատկացումներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատակիցը մեղադրվում է պետական դավաճանության համար

Հաջորդը

2023 թվականի պետական բյուջեով նախատեսվող կապիտալ ծախսերը կաճեն 49 տոկոսով

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպան կալանավորվել է

44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպան կալանավորվել է։ Այս մասին տեղեկացնում…
Դիտել

10 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական…
Դիտել

Գուտերիշը հայտարարել է, որ մոլորակը դեպի «կլիմայական դժոխք» է շարժվում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում Է, որ մոլորակը շարժվում Է դեպի «կլիմայական դժոխք», եւ կլիմայի փոփոխությունները կարող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share