2024թ. հունվարի 1-ից ելքի վիզայի անհրաժեշտություն չի լինի

2024թ. հունվարի 1-ից այլևս ՀՀ քաղաքացիները երկիրը լքելիս անձնագրերում ելքի վիզայի կարիք չեն ունենա։

ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ելքի վիզային վերաբերելի օրենսդրական բոլոր դրույթները. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա ներպետական ընթացակարգին չի վերաբերում, այլ արտաքին այլ երկրների հետ հարաբերություններին, սահմանել ենք ԱԳՆ-ի համար եռամսյա ժամկետ՝ իրազեկման համար, որ օտարերկրյա պետությունները այս պահանջը հանելու հետ կապված իրազեկ լինեն և քաղաքացիները օտարերկրյա պետությունների սահմանային անցման կետերում այս առումով խնդիրների չբախվեն»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ իր մոտ միշտ հարց է առաջացել՝ ինչպես է լինում, որ քաղաքացին անձնագիր ունի, ուժի մեջ է, բայց այն վավերական չէ. «ՀՀ քաղաքացիները 2024թ. հունվարի 1-ից այլևս որևէ կնիք ունենալու անհրաժեշտություն չունեն»,- ասաց նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դրական տեղաշարժի հույսեր կան. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների դեմ․ Սամվել Մարտիրոսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Նույնիսկ հասկանալի չէ, թե ինչպես է ՀԱՊԿ-ը դուրս գալու Հայաստանից․ Զախարովա

Լրագրողի հարցին, թե ինչ կարծիք ունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ, ըստ որոնց՝ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս…
Դիտել

Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 25 մարդ

Ապրիլի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 210518 դեպք, որոնցից 190271-ն` առողջացած, 3944-ը` մահվան ելքով:…
Դիտել

Օդի ջերմաստիճանը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 6-8 աստիճանով

Երևանում այսօր ցերեկը, հունվարի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 23-25-ը սպասվում է առանց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share