30.000 նստատեղ ունեցող ֆուտբոլային մարզադաշտ ունենալը հանապազօրյա խնդիր է․ Կարեն Գիլոյան

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանում ներկայացրեց առաջարկ Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը մասնավորեցման ցուցակից հանելու և ԿԳՄՍ նախարարությանը հանձնելու մասին:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ նախատեսում են հիմնել նաև առողջավերականգնողական կենտրոն մարզիկների համար:
«Այսօր արդեն հայկական սպորտը դարձել է հետաքրքիր ներդրողների համար, և մի քանի ծրագրերով դիմել են մեզ այդ կենտրոնը կառուցելու»,- նշեց Կարեն Գիլոյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի դիտարկմանը՝ պետք է օր առաջ մտածել առնվազն 30.000 նստատեղ ունեցող ֆուտբոլային մարզադաշտ ունենալու մասին, ԿԳՄՍ փոխնախարարն արձագանքեց. «Դա հանապազօրյա խնդիր է, և Հայաստանի հավաքականի՝ հպարտություն ներշնչող խաղի ֆոնին այսօր այնպիսի պահանջարկ է առաջացել, որ ես ձեզ վստահեցնում եմ՝ հանրապետության կեսը ինձնից նեղացած է այս պահին, որ տոմս չեմ կարողանում տալ, բայց ստադիոնի չափն է այդքան»: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի ԶՈւ գլխ․ շտաբի պետը մեկնել է Թուրքիա

Հաջորդը

Սեֆիլյանին ԱԱԾ են կանչել

Առնչվող նյութեր
Դիտել

Կկատարվի հոգեհանգիստ զոհված հայրենյաց պաշտպանների համար

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն 44-օրյա պատերազմում զոհված…
Դիտել

17-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 17-ամյա աղջկա մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share