44-օրյա պատերազմի զոհերի թիվը ճիշտ է և չի թաքցվում. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը մեկնաբանել է 44 օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի կորուստների թվին վերաբերող լուրերը։

«Չէի ուզի այս ցավոտ հարցին անդրադառնալ, բայց նույնիսկ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այս հարցի շուրջ վարչապետի մեկնաբանությունից հետո չդադարող մանիպուլյացիաներն ու կեղծիքը, որոնք հաճախ անցնում են բարոյականության սահմանը, ստիպում են ինձ դա անել: Ցավալին այն է, որ դա անում են նաև մարդիկ, որոնք եղել են զինված ուժերում ղեկավար պաշտոնների, նույնիսկ գերագույն գլխավոր հրամանատար են եղել և շատ լավ գիտեն, թե այդ թվերը ինչպես են ձևավորվում, ովքեր են այն մարդիկ, որ այդ վիճակագրությունը տալիս են: Նրանք նաև շատ լավ գիտեն, որ պատասխանատուները պրոֆեսիոնալներ են և կեղծիքի երբեք չեն գնա, ավելին` նրանց մեծ մասին հենց իրենք էլ ժամանակին նշանակել են այդ պաշտոններում:

Ես համոզվել եմ, որ մեր պետական կառավարման մարմինները չեն թաքցնում մեր կորուստների իրական թվերը դեռ 2016 թվականին, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցնում էի Արցախի պաշտպանության բանակի ռազմաբժշկական բաժնի վիճակագրի պաշտոնը և ինքս էի մասնակցում վիրավորների թվի հավաքագրմանը:

Հիմա վերադառնալով 44-օրյա պատերազմին, ուզում եմ տեղեկացնել, որ Քննչական կոմիտեում մեր զոհերի թվի մասին տեղեկատվությունը ձևավորվում է հիմնվելով մեր դատաբժշկական ծառայության կողմից զոհերի մարմինների և մասունքների դատաբժշկական ( ներառյալ

դատագենետիկական) փորձաքննության վրա:

Երկու պետական մարմիններն էլ եղել են Ստեփանակերտում` սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, անձամբ բազմիցս ներկա եմ եղել այդ գործընթացին և ուզում եմ ասել, որ միայն մեր ժողովրդին ավել ցավ պատճառել ցանկացող անձը կարող է կեղծել այս, արդեն իսկ անասելի ցավ պատճառող թվերը ու փորձել մեր կորուստները ներկայացնել ավելին, քան կան:

Միայն մեր կորուստների վրա հակառակորդի հրճվանքը ցանկացող անձը կարող է ասել, որ մենք ոչ թե 3812 զոհ ենք ունեցել (և 217 անհետ կորած անձ), այլ 5000, 6000 կամ ավելին: Միայն բարոյականության հետ խնդիրներ ունեցող անձը կարող է ասել, որ մենք տասնյակ հազարավոր վիրավորներ ենք ունեցել` մոտ 7500-ի փոխարեն:

Տիկնայք և պարոնայք դուք ձեզ երբևէ հարց տվել եք, թե դուք ո՞ր երկրի կամ ժողովրդի շահերն եք պաշտպանում»,- նշել է Արսեն Թորոսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ. Արցախի ՄԻՊ

Հաջորդը

Պատերազմի ընթացքում ՊԲ զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետը փախել է կրակային դիրքից

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնաբերվել են սխեմաներ, փաստաթղթեր. նոր մանրամասներ ոստիկանության բաժանում ահաբեկչության գործով

2024թ․ մարտի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Դիտել

Բուրկինա Ֆասոյում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով 35 մարդ է զոհվել

Առնվազն 35 մարդ է զոհվել, ևս 37-ը վիրավորվել է երկուշաբթի օրը Բուրկինա Ֆասոյի հյուսիսում Ջիբո-Բուրզանգայի միջև ավտոշարասյան մեքենան…
Դիտել

Ադրբեջանակն կողմը Մաճկալաշենի բնակչին վերադարձրել է ծեծված վիճակում

Ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը: Այս մասին…
Դիտել

Հունվարի 22-ից կգործեն նոր սահմանափակումներ

Ս.թ. հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share