44-ամյա տղամարդը նռնակով սպառնացել էր սպանել տան անդամներին

Հունիսի 8-ին, ժամը 21.11-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ ինչ-որ մեկի մոտ նռնակ կա, և անջատել էր հեռախոսը: Հետադարձ զանգի միջոցով պարզվել է, որ ահազանգողը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի 69-ամյա բնակիչ է:

Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Պարզվել է, որ 69-ամյա տանտիրոջ 44-ամյա որդին ժամը 20.00-ի սահմաններում երկու նռնակը ձեռքին, ալկոհոլ օգտագործած վիճակում մտել էր տուն, ծեծի ենթարկել ընտանիքի անդամներին և սպառնացել, որ նռնակները կպայթեցնի և կսպանի նրանց, սակայն հանդիպելով հոր և եղբոր դիմադրությանը՝ դուրս էր եկել տնից և նռնակները պահել տան հետնամասի խոտերի մեջ: Նշված վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել են «Ֆ-1» տիպի երկու նռնակ՝ պայթուցիչներով:

Տանտերը առանձնատան մոտակա կիսաքանդ շինությունում գտնվող մեղվափեթակի արկղի միջից ներկայացրել է 4 լիտր տարողությամբ տարա՝ 181 գրամ կանեփանման զանգվածով, և 3 լիտր տարողությամբ տարա՝ դեղնականաչավուն հեղուկով: Նա կիսաքանդ շինության տարբեր հատվածներից ներկայացրել է նաև պլաստմասսե շշեր, որոնք նախատեսված են եղել կանեփի զանգվածը ծխելու համար, և մեկ ներարկիչ: Հայտնել է, որ կանեփանման զանգվածը պատկանում է որդուն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 44-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փաստաթուղթը գրեթե պատրաստ է. Օվերչուկ

Հաջորդը

Արայիկ Հարությունյանը պատերազմի վետերաններին է ներկայացրել ռազմաքաղաքական իրավիճակը

Առնչվող նյութեր
Դիտել

Անտարբերությունը կարիքավոր մարդկանց հանդեպ չարիք է

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ)  Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ)  Ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ), ԳԿՄԿ աշխատակիցների նախաձեռնությամբ և ՀՀ…
Դիտել

Նարեկ Մալյանը մեղավոր ճանաչվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց Նարեկ Մալյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածով նախատեսված արարք՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն…
Դիտել

Վերականգնվել է պատճառված 805 մլն ՀՀ դրամի չափով վնասը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  քննված քրեական գործով ավարտվել է ներկայումս Երևանի համայնքապետարանի ենթակայության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share