5 Կովկասյան եղջերու շուտով բաց կթողնվեն անտառ

Դիլիջան» ազգային պարկում գտնվող «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում արդեն 26 կովկասյան եղջերու կա, շուտով նրանցից 5-ը բաց կթողնվեն անտառ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից։

Մինչև 1954 թվականը Կովկասյան ազնվացեղ եղջերուն լայնորեն տարածված է եղել Հայաստանի հյուսիսային, արևելյան և հարավային անտառներում: Սակայն որսագողության և անտառների անխնա հատման հետևանքով՝ աստիճանաբար վերացել էր Հայաստանի տարածքից:

«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թվականին։Ծրագրի իրականացմանն իր գործուն մասնակցությունն է ունեցել նաև Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։

Այսօր Կովկասյան ազնվացեղ եղջերուն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուկրաինայի եւ ՀՀ միջեւ ապրանքաշրջանառությունն ավելացել է

Հաջորդը

ԵՊՀ-ում հնուրընկալել են ՌԴ դեսպանին

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը արտահերթ զեկույց է հրապարակել

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արտահերթ զեկույցում նշվում է, որ ադրբեջանական իշխանությունները կատարել են մարդկության դեմ ուղղված…
Դիտել

44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր թոռանը. վերջինս մահացել է

Այսօր՝ հուլիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:   Ժամը 20:30-ի սահմաններում, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share