6 դատապարտյալ կներկայացնի Հայաստանը՝ դատապարտյալների միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանը

Սույն թվականի մարտի 30-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է միջհիմնարկային շախմատային մրցաշար տարբեր քրեակատարողական հիմնարկների լավագույն դատապարտյալների միջև: 

Մրցաշարի նպատակն էր ձևավորել Հայաստանի շախմատի դատապարտյալների հավաքականը՝ դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, որը տեղի կունենան աշնանը:

Խաղի ընթացքին հետևել են Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը, նրա առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը և այլք:

Մինչ խաղի մեկնարկը՝ Սերգեյ Ատոմյանը հաջողություն է մաղթել մասնակիցներին՝ ընդգծելով շախմատի դերն ու նշանակությունն անհատի ձևավորման, կայացման ու հավասարակշռված դառնալու գործընթացում:

Սմբատ Լպուտյանը ՖԻԴԵ-ի կողմից շնորհակալագրեր է հանձնել Սերգեյ Ատոմյանին, Ամբակում Գրիգորյանին և Ծառայության կենտրոնական մարմնի այլ ներկայացուցիչներին՝ 2022 թվականի՝ դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնության կազմակերպման գործում աջակցության և մեծ ներդրման համար, իսկ առաջնությանը մասնակցած դատապարտյալներին տվել է հավաստագրեր: 

Միջհիմնարկային մրցաշարի արդյունքում լավագույնս հանդես են եկել դատապարտյալներ Հ. Աբաջյանը՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկից, Ա. Գորոյանը, Գ. Դավեյանը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից և Ռ. Սարգսյանը, Կ. Բերբերյանը, Մ. Սարգսյանը՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից: 

Նշված 6 դատապարտյալները կներկայացնեն Հայաստանը դատապարտյալների միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատգամավորներից մեկը տարվել է ոստիկանություն, մյուսը դիմել է բուժօգնության. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել ԱԺ միջադեպից

Հաջորդը

Սեյրան Օհանյանը չունի այնքան քաղաքական քաշ, որ կարողանա իր խմբակցություններին ուղղորդել․ Արթուր Հովհաննիսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Էմանուել Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի…
Դիտել

Բացահայտվել է Իրանից Հայաստան մաքսանենգ եղանակով առանձնապես խոշոր չափերով տարբեր թմրամիջոցների տեղափոխման դեպք

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և…
Դիտել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում`հունիսի 3-8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share