Airbus-ն առաջին անգամ Եվրոպայում վաճառել է ամբողջովին Չինաստանում հավաքված օդանավեր

Օդանավ արտադրող աշխարհի առաջատար Airbus-ը առաջին անգամ եվրոպացի գնորդին վաճառել է չինական արտադրության օդանավ: Այս մասին հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը։

Վաճառված A321neo օդանավը հավաքվել է Չինաստանի Տյանցզին քաղաքի գործարանում: Գնորդը հունգարական Wizz Air ընկերությունն է, որը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի խոշորագույն ցածրարժեք փոխադրողներից է:

A321neo-ն Airbus A320 ընտանիքի ամենամեծ օդանավն է: Այն կարող է տեղավորել 244 ուղևոր։ Airbus-ի Տյանցզինի գործարանը գործարկվել է 2008 թվականին և համարվում է ընկերության առաջին ամբողջական հոսքագիծը Եվրոպայից դուրս: 14 տարվա ընթացքում այս գործարանից դուրս են եկել A320 սերիայի ավելի քան 600 օդանավ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Տարզանի» գործն ուղարկվել է դատարան

Հաջորդը

Բանակցությունները դադարեցնելու մասին կոչեր հնչեցնողները հետևանքների մասին մտածե՞լ են ․․․

Առնչվող նյութեր
Դիտել

Կրկին հարվածել են Խարկովի կենտրոնին

Խարկովում, ըստ ստացվող տեղեկությունների, ռուսական հարվածների են ենթարկվել ոստիկանության շրջանային վարչությունը և Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը։ Սոցցանցերում հրապարակված…
Դիտել

Երևանում մթնոլորտային օդի որակը. Դեկտեմբերի 16-22-ը

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երեւանի Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում` դեկտեմբերի 17-19-ը, Նոր…
Դիտել

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, ծանոթացել իրականացվող բարեկարգման և վերանորոգման աշխատանքների ընթացքին: Կենտրոնի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share