Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Օգոստոսի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է մասնավորապես Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ միջազգային համակարգի պատասխանատու դերակատարները չպետք է թույլ տան դրա վերածումն իրական մարդասիրական աղետի։ Նախարարը հատկապես շեշտել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ որպես խաղաղության և անվտանգության պահպանման հարցում մանդատ ունեցող կառույցի առանձնահատուկ դերակատարումն ու կանխարգելման գործառույթը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի՝ 120.000 հազար բնակչության խոցելի խմբերի համար ստեղծված ծանր պայմաններին՝ նախարար Միրզոյանը շեշտել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների իրականացման և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրատապությունը։

Տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից՝ այդ ուղղությամբ գործադրվող միջազգային ջանքերը և խաղաղության հասնելու հնարավորությունը չեզոքացնելուն ուղղված գործողություններից և սադրանքներից զերծ մնալու անհրաժեշտությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հրամանատարի տեղակալը հրապարակավ բռնություն է գործադրել զինծառայողի նկատմամբ, որից հետո վերջինս ինքնասպանություն է գործել

Հաջորդը

Արցախի նախագահը հանդիպել է աշխարհազորի մարտիկների հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա հայտարարությունն անակնկալ չէր․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա հայտարարությունն իրենց համար անակնկալ չէր:  Ըստ…
Դիտել

Հայտնի է ամառային զորակոչի ժամկետը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու…
Դիտել

Լիտվայի նախագահը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից: Ըստ Լիտվայի նախագահի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share