Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը կծավալվի նաև Հայաստանում. Գուրգեն Ներսիսյան

Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում։ Առավոտյան ժամը 11։00-ից ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կկազմակերպվեն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիաներ։ Այս մասին հայտնել է ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։


«Կոչ եմ անում բոլորին միանալ շարժմանը և մասնակից դառնալ նախատեսված միջոցառումներին։ Հումանիտար աղետալի վիճակում գտնվող Արցախի ժողովուրդը ելել է ոտքի ու դիմում է բոլոր հայերին՝ Սփյուռքում և Հայաստանում, այնինչ անգամ այս իրավիճակում կան մարդիկ, որոնք, առաջնայինը թողած, ընկած են պատճառաբանությունների հետևից․ մեկն ասում է՝ եթե ակցիան ուղղված չէ ռուսների դեմ, չեմ մասնակցում, մյուսը Արևմուտքին է դեմ, երրորդը պահանջում է դեսպանատների փոխարեն ՀՀ կառավարության առաջ հավաքվել, մեկ ուրիշը այլ պատվերներ ունի։ Որպես Արցախում ստեղծված օրհասական վիճակին ամենախորը տիրապետող մարդ, խնդրում եմ վերջ տալ այդ պատճառաբանություններին, համախմբվել ու գործել, բոլոր ուղղություններում էլ ասելիք ու անելիք կա։ Իսկ եթե անհրաժեշտ են սեփական անգործությունը հիմնավորող պատճառաբանություններ, գոնե կողքից մի խանգարեք»,- նշել է պետնախարարը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հաջորդը

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և ռազմածովային ուժերը մասնակցել են Ղրիմի կամուրջի պայթյունին

Առնչվող նյութեր
Դիտել

Կոռուպցիայի՝ մեր երկրին հասցված վնասը պետք է վերականգնվի. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա գտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման…
Դիտել

«Հապոելի» ֆուտբոլիստ եղբայրները սպանվել են ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից

Իֆթահ և Յոնաթան Կուց եղբայրները, որոնք հանդես են գալիս Թել Ավիվի «Հապոելի» երիտասարդական թիմում, սպանվել են ՀԱՄԱՍ-ի հարձակման…
Դիտել

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին։ «Հիմք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share