Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և ռազմածովային ուժերը մասնակցել են Ղրիմի կամուրջի պայթյունին

Ղրիմի կամուրջը հուլիսի լույս 17-ի գիշերը պայթեցրել են, ինչի հետևանքով, ինչպես տեղեկացրել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը, գանգուղեղային վնասվածք է ստացել մի անչափահաս: Ավելի ուշ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հաստատել է, որ տուժել է 14-ամյա աղջիկ, իսկ նրա ծնողները զոհվել են:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և Ուկրաինայի ռազմածովային ուժերը մասնակցել են Ղրիմի կամուրջի պայթյունին, հայտնել են «Ուկրաինսկա պրավդա»-ում և «РБК-Ուկրաինա»-ում Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրները:

Աղբյուրների խոսքով՝ կամուրջը գրոհել են վերջրյա անօդաչու դրոններով։ «Դժվար էր հասնել կամրջին, բայց ի վերջո մեզ հաջողվեց դա անել»,- ասել է աղբյուրը:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Telegram-ում տեղադրել է փոքր-ինչ փոփոխված տող ուկրաինական օրորոցային երգից։ Հուլիսի 16-ի երեկոյան Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի ղեկավար Ալեքսանդր Սիրսկին նախազգուշացրել էր, որ ռուսների համար «օրորոցային» է պատրաստվում։

Բռնակցված Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը Ղրիմի կամրջի վրա հարձակման համար մեղադրել է ուկրաինական ուժերին։ «Այս գիշեր Կիևի ահաբեկչական ռեժիմը նոր հանցագործություն կատարեց՝ գրոհեց Ղրիմի կամուրջը»,- գրել է Կոնստանտինովը Telegram-ում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը կծավալվի նաև Հայաստանում. Գուրգեն Ներսիսյան

Հաջորդը

Մյասնիկյան պողոտայում խցանումները մեղմելու նպատակով կատարվել են ուսումնասիրություններ

Առնչվող նյութեր
Դիտել

Կառավարությունում քննարկվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելը: Խորհրդակցության…
Դիտել

Ինի՞ց եք գոհ, պարոնայք․ Վահրամ Աթանեսյան

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Մարդ տեսնում է Մարիոթում «խորհրդավոր ճաշի» հավաքվող Արցախի որոշ նախկին պաշտոնյաների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share