Արդյունավետ աշխատանքի գրավականներից է շենքային պայմանների մատչելիությունը․ Մանասյան

ՄԻՊ աշխատակազմին հատկացված շինությունները յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է մատչելի լինեն։ Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Արդյունավետ աշխատանքի գրավականներից է շենքային պայմանների մատչելիությունը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացված շինությունները, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումները, պետք է հարմարեցված լինեն մեզ դիմող յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին: Հուլիսի 12-ին աշխատակազմի հետ անցկացված խորհրդակցության ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

Մասնավորապես, կարևոր է խորհրդատվության համար նախատեսված սենյակների առկայությունը, որտեղ քաղաքացիներն աշխատակազմի հետ կարող են առանձնազրույցներ ունենալ՝ առանց երրորդ անձի մասնակցության։ Որպես հրատապ հարց՝ Պաշտպանն ընդգծել է նաև մարզային ստորաբաժանումներում աշխատանքների իրականացման կարևորությունը։ Այս համատեքստում նա հատուկ անդրադարձել է Լոռու մարզային ստորաբաժանմանը, որի բացման արարողությունը տեղի է ունեցել սույն թվականի հուլիսի 4-ին, սակայն թեքահարթակը դեռ չի տեղադրվել։

Պաշտպանի լիազորություններն ստանձնելուց հետո աշխատակազմում իրականացվել է ուսումնասիրություն, առկա խնդիրները հավաքագրվել են՝ կարճ ժամանակում լուծում տալու նպատակով։ Ֆինանսականից մինչև անհրաժեշտ աշխատուժ. տեղեկատվությունն արդեն ամփոփման փուլում է, լուծման տարբերակների մշակման գործում ներգրավվելու են մասնագետներ։ Խորհրդակցության շրջանակում քննարկվել են աշխատանքային մեխանիզմներին վերաբերելի մի շարք հարցեր, տրվել են հանձնարարականներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կայացել է սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանձնաժողովի չորրորդ հանդիպումը

Հաջորդը

Ադրբեջանական ԶՈՒ–ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Նախապատրաստվում է հնգակողմ հանդիպումը. Արմեն Գրիգորյանը մեկնում է Բրյուսել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել, որտեղ սեպտեմբերի 26-ին նախատեսվում է ԱԽ քարտուղարի…
Դիտել

270 երեխա երեկվանից ձմռան ցրտին մնացել է ճանապարհներին․ «Թաթոյան» հիմնադրամ

270 երեխա երեկվանից ձմռան ցրտին մնացել է ճանապարհներին. «Թաթոյան» հիմնադրամը միջազգային հանրությունից պահանջում է անհապաղ քայլեր՝ ապաշրջափակելու համար…
Դիտել

Արտավազդ Փելեշյանն այսօր նշում է 85-ամյակը

Այսօր գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի ծննդյան 85-ամյա հոբելյանն…
Դիտել

Ջրվեժ համայնքի 50-ամյա բնակչի սպանությունը բացահայտվել է

Ջրվեժ համայնքի 50-ամյա բնակչի սպանության, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, գործադրելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share