Բուժօգնության կարիք ունեցողների համար կրիտիկական վիճակ է ստեղծվել․Ավանեսյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, մասնավորապես, առողջապահական իրավիճակին։

Նրա խոսքով՝ նեղ մասնագիտացված բուժօգնության կարիք ունեցողների համար կրիտիկական վիճակ է ստեղծվել. «Որքան շրջափակումը շարունակվում է, այնքան դժվար է տարբերակել տեղափոխման խիստ կարիք ունեցող կամ առողջական լուրջ խնդիր ունեցողներին»,- ասել է նա։

Ըստ Ավանեսյանի՝ բոլոր աշխատանքներն ուղղված են Կոռնիձորում՝ Հակարիի կամրջի մոտ սպասող մարդասիրական բեռը տեղ հասցնելուն. «Որպեսզի կարողանանք ինչ-որ կերպ դրանք անցկացնել, կարողանանք խիստ կարիքը բավարարել»,- նշել է Ավանեսյանը։

Նա անդրադարձել է ԼՂ-ում դեղորայքային կարիքներին՝ մանրամասնելով, որ հումանիտար բեռում քրոնիկ հիվանդների համար նախատեսված դեղեր են, հակացնցումային, հակաբորբոքային, ամենօրյա օգտագործման դեղեր։ Բացի այդ՝ կան նաև մանկական կաթնախառնուրդներ։

Ավանեսյանը շեշտել է, որ օգտագործվում են բոլոր խողովակները՝ իրավիճակը միջազգային կառույցներին ներկայացնելու և լուծումներ գտնելու համար. «Փաստական տվյալները փոխանցում ենք և նկարագրում իրավիճակը՝ պահանջներ նաև դնելով միջազգային կառույցների առջև՝ իրենց մանդատի շրջանակներում։ Գիտեք՝ «Կարմիր խաչ»-ն ունի նման իրավիճակներում թե պացիենտների, թե հումանիտար բեռների տեղափոխման մանդատ, բայց հիմա նրանց աշխատանքներն էլ են պարալիզացված»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը հակադարձել է Իլհամ Ալիևին

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-ին կնվազի 6-8 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի

Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության հետ կնքել ենք Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր՝ 18 միլիոն 495…
Դիտել

Սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի,…
Դիտել

Հայաստանն ու Ադրբեջանը արձանագրություն են ստորագրել

2024թ. մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև…
Դիտել

Երևանի պետական համալսարանից հափշտակվել է 5,7 մլն դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան

2019 թվականին «Երևանի պետական համալասարան» հիմնադրամում (այսուհետև՝ Հիմնադրամ) առանձնապես խոշոր չափերի չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործի (նախաձեռնված վարույթի)…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share