Ճանապարհային տուրքերի վերացումը կօգնի ՀՀ արտահանողներին․ Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակությանը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին,  Հայաստան֊Իրան երկկողմ ազատ տնտեսական և արդյունաբերական գոտիների ստեղծմանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև պարզեցված մաքսային համակարգի ստեղծման, ինչպես նաև ճանապարհային տուրքերի վերացման հնարավորություններին:

Նախարարն իր խոսքում նշել է, որ ճանապարհային տուրքերի վերացումն իրապես կօգնի Հայաստանի արտահանողներին անհամեմատ հեշտացված հասանելիություն ունենալ արաբական երկրներին և մերձավորարևելյան այլ խոշոր շուկաներին։ Այս որոշումը կարող է կրճատել ճանապարհածախսը, տևողությունը, ինչը թույլ կտա էապես դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները։

Մեհրդադ Բազրփաշը վերահաստատել է Իրանի կառավարության պատրաստակամությունը Հայաստանի հետ այս և տարբեր ծրագրերում համագործակցելու վերաբերյալ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա 2024-ին Թուրքիայում

Հաջորդը

«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպման համատեղ հաղորդագրություն

Առնչվող նյութեր
Դիտել

Երկրաշարժ Իրանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանի տարածքում

Սույն թվականի հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության…
Դիտել

Արցախի 13 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը 13 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝…
Դիտել

Կանխել անտառների «կոտորածը». ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարականներ է տվել 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ին Գեղարքունիքի և Տավուշի մարզերի դատախազություններում ամփոփվել են 2022 թվականի…
Դիտել

Հայկական կողմը խնդրել է հետաձգել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը. ԱԳՆ

Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share