Դուբայից փորձել են մաքսանենգ ճանապարհով 655 գրամ ադամանդանման քարեր բերել Հայաստան

ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։

Դուբայ-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացին ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ ուղի» մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն։

Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` «Կանաչ ուղի» մաքսային հսկողության գոտու ելքի գիծը հատելուց հետո, Արևմտյան մաքսատուն-վարչության մաքսային ծառայողները ՀՀ քաղաքացուն ուղեկցել են «Կարմիր ուղի» մաքսային հսկողության գոտի: Վերջինս  ենթարկվել է մաքսային հսկողության: Արդյունքում հայտնաբերվել են 655 գրամ ադամանդանման քարեր` դասավորված պոլիէթիլենային 10 տարբեր փաթեթում` յուրաքանչյուրի վրա կարատի և հատի նշագրմամբ: Հսկողության արդյունքում հայտնաբերվել են նաև «Pierre Cardin» ապրանքատեսակի 20 կգ կանացի և տղամարդու հագուստ` կոշկեղեն, շապիկներ, պայուսակներ, սպորտային կոստյում և գուլպաներ։

Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 316-րդ հոդվածով և վարչական վարույթի փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ ՊԵԿ Իրավաբանական վարչություն` հետագա ընթացքն ապահովելու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախից Հայաստան է տեղափոխվել 9 բուժառու

Հաջորդը

Մոսկվան համաձայն չէ Փաշինյանի հայտարարությունների հետ. Պեսկով

Առնչվող նյութեր
Դիտել

Դեկտեմբերի 18-ին կատարվել է խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի

Դեկտեմբերի 18-ին Սուրբ Գայանե վանքում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն…
Դիտել

Օվերչուկն ու Ալիևը քննարկել են Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացման հարցերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 23-ին ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ, հայ-ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկին: Զրույցի ընթացքում…
Դիտել

Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը Հայաստանին պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար. Մակրոն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Հայաստանը կարող է…
Դիտել

Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորումում գտնվում է 12 վիրավոր երեխա, որոնցից 3-ը` ծանր վիճակում

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով այս պահի դրությամբ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share