Երկկողմ բանակցային ֆորմատը վտանգավոր է․ Արմեն Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությանը։ 

Ըստ նրա՝ Ադրբեջանն, այս քայլին գնալով, մի կողմից փորձում է մեղմել իր վրա ճնշումները, մյուս կողմից՝ երկկողմ բանակցությունների օրակարգ թելադրել. 

«Թիվ 1 նպատակը բանակցային փակուղային իրավիճակը տեղափոխելն է իր առաջարկած բանակցային դաշտ, որովհետև իր վրա ճնշումներ կան՝ «չեք գնում Եվրոպա», «չեք գնում որևէ տեղ»։ Բանակցություններն, ըստ էության, դադարեցված էին, և ո՞ւմ մեղքով։ 

Այդ մեղադրանքից պետք է դուրս գար Ադրբեջանն, ու այս քայլը դրան է ուղղված։ Նաև ցույց է տալիս՝ երբ երկկողմ բանակցում ենք, ինչպիսի դրական արդյունք է լինում։ Սա կբերի խաղաղության պայմանագրի ամբողջացման, ու բանակցությունները կտեղափոխի երկկողմ ձևաչափ»,- ասել է նա։

Ռուստամյանը պնդել է, որ երկկողմ բանակցային ֆորմատը վտանգավոր է, քանի որ սա հաղթածի ու պարտվածի խոսակցություն է։

Ռուստամյանը չի բացառել, որ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիր, բայց անորոշ ձևակերպումներով, և կողմերից յուրաքանչյուրն իր ուզածով այն մեկնաբանի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օնլայն տաքսիները հաջորդ տարվանից կհարկվեն

Հաջորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայտարարությունը պետք չէ թերագնահատել, բայց և գերագնահատել էլ պետք չէ․ Սարգիս Խանդանյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հաջողվել է հումանիտար բեռներ ներկրել Արցախ

Արցախի Հանրապետության կառավարության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերի արդյունքում այսօր հաջողվել է որոշակիորեն վերականգնել վերջին օրերին՝ Արցախ-Հայաստան սահմանագծին…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին տեղյակ է պահել Արցախի նախագահին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 22-ի կառավարության նիստում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մոսկովյան բանակցությունների բովանդակության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share