Եռակողմ հայտարարության տեքստը ոչ թե նոյեմբեր 9-ի կեսգիշերին, այլ առավոտյան եմ ստորագրել․ Նիկոլ Փաշինյան

Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե նոյեմբերի 9-ի կեսգիշերին, այլ նոյեմբերի 8-ի լույս 9-ի առավոտյան եմ եռակողմ հայտարարության տեքստն ստորագրել»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներ ներկայացնելով 2020-ի պատերազմը դադարեցնելու ուղղությամբ բանակցություններից։ 

Նրա խոսքով՝ այդ բանակցությունները նա վարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջոցով. «Նոյեմբերի 8-ին և 9-ին նրա հետ ունեցել եմ շուրջ 20, պատերազմի ողջ ընթացքում՝ շուրջ 60 հեռախոսային խոսակցություն»։ 

Վարչապետը հայտնել է, որ հայկական կողմն առաջարկել է Աղդամը՝ Հադրութի դիմաց. «Վերջ ի վերջո, քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարի, 7 շրջանի վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, այդտեղ և ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին։ Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը»,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով, որ եռակողմ հայտարարության տեքստը ստորագրել է ոչ թե նոյեմբերի 9-ի կեսգիշերին, այլ առավոտյան. «Պարզվեց, որ Ադրբեջանն այդ տեքստը չի ստորագրում և առաջ է քաշում մի շարք նոր պահանջներ։ Գործընթացի կուլմինացիան նոյեմբերի 9-ի երեկոյան էր, երբ պարզվեց, որ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր լրացումներ է առաջարկում»։ Նա տեղեկացրեց, թե ստորագրված տեքստը շրջանառությունից դուրս է եկել, հետո նորից են բանակցել. «Այն պահին, երբ ՌԴ նախագահն ասաց, որ Ադրբեջանն առաջարկում է տեքստի մեջ ավելացնել Տավուշի անկլավների վերադարձի մասին կետ, ես հայտարարեցի, որ բացառվում է այդպիսի փաստաթուղթ ստորագրել։ Պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել՝ հանել այդ կետը փաստաթղթից, զուգահեռ, կեսգիշերին մոտ սկսեցին լուրեր գալ մարտական գործողությունների ակտիվացման և այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով աթս-ներ կան։ Ի վերջո բարդ, տևական քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որ հայտնի է բոլորին, որն, իհարկե, ավելի վատն էր, քան առավոտվա տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի անկլավների վերադարձ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը զեկուցում էին՝ Շուշիի մի մասը ՊԲ-ի վերահսկողության տակ է. Փաշինյան

Հաջորդը

Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները

Առնչվող նյութեր
Դիտել

2023 թվականի մարտի 16-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները․ ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թվականի  մարտի 16-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության…
Դիտել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Առաջին Հանրապետության տոնի առթիվ:…
Դիտել

Հուլիսի 17-ից Երևանի բոլոր անձնագրային ծառայությունները կսպասարկեն էլեկտրոնային հերթագրման համակարգով

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 17-ից Երևանի բոլոր անձնագրային ծառայություններն անցում կկատարեն էլեկտրոնային…
Դիտել

Պետք է ձեռնարկենք քայլեր, որ բանը ռազմական մեծ գործողությունների չհասնի. փոխնախարար

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն անդրադարձել է սահմանային լարվածությանը։ Նա նշել է, որ ՊՆ-ն սահմանին ադրբեջանական կուտակումների մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share