Հուլիսի 17-ից Երևանի բոլոր անձնագրային ծառայությունները կսպասարկեն էլեկտրոնային հերթագրման համակարգով

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 17-ից Երևանի բոլոր անձնագրային ծառայություններն անցում կկատարեն էլեկտրոնային հերթագրման համակարգով սպասարկելուն։

Արդեն իսկ էլեկտրոնային հերթագրման կարգ գործում է Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի և Մաշտոցի անձնագրային բաժանմունքներում, իսկ հուլիսի 10-ից էլեկտրոնային հերթագրում կիրականացվեն նաև Կենտրոնականի, Նոր Նորքի, Մալաթիա-Սեբաստիայի և Շենգավիթի անձնագրային ծառայություններում: 

Հուլիսի 17-ից արդեն Երևանի բոլոր ծառայություններն անցում կկատարեն էլեկտրոնային տարբերակով սպասարկելուն։ 

Երևան քաղաքում էլեկտրոնային հերթագրման համակարգն ամբողջությամբ ներդնելուց հետո Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն անցում է կատարելու երևանամերձ հատվածներին, խոշոր քաղաքներին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անհամբեր սպասում ենք հետագա բանակցություններին․ Մեթյու Միլլեր

Հաջորդը

Սուրեն Պապիկյանն հետևել է զինծառայողների ատեստավորման քննություններին

Առնչվող նյութեր
Դիտել

Հիմա կլինեմ Ձեզանից մեկը․ Գևորգ Ղազարյանն ավարտում է կարիերան (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Ֆուտբոլիստը հուզիչ հոլովակով դիմել է հավաքականի երկրպագուներին ու ֆուտբոլային…
Դիտել

Սեմինար-քննարկում Թվինինգ ծրագրի շրջանակներում

«Հայաստանում քաղաքացիական պաշտպանության ամրապնդում» Թվինինգ ծրագրի շրջանակներում անցկացվել է «Աշխարհագրական տեղեկատվական համակարգը (GIS) բնակչության պաշտպանության և ռիսկերի քարտեզավորման…
Դիտել

ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, նրանք կալանավորվել են

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով հսկող դատախազի կողմից բավարարվել է վարույթն իրականացնող քննիչի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share