Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է «Թուրքիայի վերաբերյալ 2022 թվականի զեկույցը, որն «աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ի շահ հաշտեցման, տարածաշրջանային կայունության և անվտանգության», հայտնում է ԵՄ-ում ՀՀ առաքելությունը։

Կոմիտեն նաև կոչ է անում շուտափույթ իրականացնել հատուկ ներկայացուցիչների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպիսիք են օդային տարածքի և երկու երկրների միջև սահմանի բացումը:

Եվրախորհրդարանականները ևս մեկ անգամ կոչ են անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որպեսզի ճանապարհ հարթեն հայ և թուրք ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար։ 

Փաստաթուղթը հորդորում է Թուրքիային ամբողջությամբ կատարել հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հետ կապված իր պարտավորությունները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

55 ամյա քաղաքացին կալանավորվել է կանեփի մեծաքանակ բույսեր աճեցնելու և թմրամիջոց իրացնելու համար

Հաջորդը

Մոլդովան և ՆԱՏՕ-ն անվտանգության ապահովման բանակցություններ են վարում

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երկու երկիր զրկվել է ձայնի իրավունքից

ՄԱԿ-ին չվճարած պարտքերի պատճառով Իրանը և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը զրկվել են Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից: Այս մասին հայտնի…
Դիտել

ԼՂ կարգավիճակի հարցում տարաձայնությունները պահպանվում են. Զախարովա

Ռուսաստանը ներկայում ջանքերը կենտրոնացրել է այն ձևաչափերի վրա, որոնք Լեռնային Ղարաբաղի հարցով իրական արդյունք են ապահովում: Այս մասին…
Դիտել

Հանդիպել են Խովաևն ու Բայրամովը

Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share