Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Հինգշաբթի օրը Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում Եվրախորհրդարանի անդամները ընդունել են իրավականորեն ոչ պարտադիր բանաձև, որը ԵՄ-ին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների հետ, ինչպես նաև վերանայել համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ ադրբեջանական գազի ներկրումից կախվածությունը նվազեցնելու համար։

Բանաձևին կողմ է քվեարկել 491, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 36 պատգամավոր։ Արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևերը իրավականորեն պարտավորեցնող չեն, սակայն եվրոպական մյուս կառույցները պետք է հաշվի առնեն Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքը։ Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է․ «Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և անդամ երկրներին՝ նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի բազմաթիվ խախտումների և մարդու իրավունքների խախտումների համար»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Դավիթ Իշխանյանն Ադրբեջանում կալանավորվել են

Հաջորդը

Փաշինյանն ու Զելենսկին հանդիպել են

Առնչվող նյութեր
Դիտել

Ագրարային համալսարանի Ուսանողական խորհրդի հայտարարությունը

Երեկ՝ մայիսի 10-ին հայաստանյան որոշ լրատվամիջոցներ ու սոցցանցերի որոշ օգտատերեր լուր էին տարածել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին…
Դիտել

ՀԱՊԿ միջոցառումներին ՀՀ իշխանությունների չմասնակցելը սխալ է․ Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կարծիքով, ՀԱՊԿ միջոցառումներին ՀՀ իշխանությունների չմասնակցելը սխալ է։ Նրա խոսքով, երբ ՀՀ-ն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share