Ֆրանսիայում գիշերը շարունակվել են անկարգությունները․ կան տասնյակ ձերբակալվածներ

Ֆրանսիայում արդեն 6 գիշեր է՝ շարունակվել են բազմամարդ ցույցերը և դրանք ուղեկցող անկարգությունները, որոնք հաջորդել են ոստիկանի կողմից 17-ամյա Նահելի սպանությանը։ Հուլիսի 2-ին Ֆրանսիայում անկարգությունների 78 մասնակից է ձերբակալվել՝ հուլիսի 1-ի 719-ի համեմատ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24-ի հրապարակումը։

Ընդհանուր առմամբ՝ անվտանգության միջոցառումները խստացնելուց հետո երկրում ձերբակալվել է 3000-ից ավելի մարդ։ Ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության՝ անկարգությունների ընթացքում հարյուրավոր ոստիկաններ և հրշեջներ են տուժել։ Տուժած ցուցարարների թիվը չի հաղորդվել։

Հուլիսի 4-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպում է անցկացնելու 220 քաղաքապետների հետ, որոնց քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել։

France Info ռադիոկայանի եթերում «Էքս Մարսել Պրովանս» առևտրային պալատի նախագահը հայտարարել է, որ վերջին օրերի ընթացքում անկարգությունների հետևանքով Մարսելի առևտրային ընկերություններին պատճառվել է ավելի քան 100 միլիոն եվրոյի վնաս։

Ցույցերի ընթացքում հարձակման է ենթարկվել նաև Փարիզի արվարձաններում գտնվող Լայ լե Ռոզի քաղաքապետի տունը։ Միջադեպից հետո Լայ լե Ռոզ են այցելել Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բոռնը և ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենը։  

Ֆրանսիայում բողոքի ալիք է բարձրացրել հունիսի 27-ին ոստիկանության կողմից 17-ամյա դեռահաս վարորդի սպանությունը։ Տղան հրաժարվել էր ենթարկվել ոստիկաններին և մեքենայով հեռացել էր, սակայն ոստիկաններից մեկը կրակել էր նրա վրա, և նա ստացած վնասվածքներից մահացել էր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հուլիսի 8-ից նոր տրոլեյբուսները դուրս կգան երթուղի

Հաջորդը

Ազատ ոճի ըմբշամարտի ընտրանին ԵԱ-ի թիմային հաշվարկում 3-րդն է

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնի են «Օսկար 2021»-ի դափնեկիրները

Ամերիկյան «Օսկար 2021» կինոմրցանակաբաշխությանը լավագույն ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Քլոի Չժաոի «Քոչվորների երկիրը» (Nomadland) դրաման: Էնթոնի Հոփկինսը ճանաչվել է լավագույն…
Դիտել

Քննարկվել են շինարարական նորմերի արդիականացմանն առնչվող հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են քաղաքաշինության բնագավառի մի շարք…
Դիտել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթությունների մեծ մասը վերջերս արտացոլվել էին «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի»  քննարկումների ընթացքում՝…
Դիտել

ԿԽՄԿ-ն այցելել է Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներին

Օգոստոսի 7-ին ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում վերջերս ձերբակալված Ադրբեջանի երկու զինծառայողներին։ Նրանց հետ անցկացվել է անհատական հանդիպում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share