Genesis Armenia-ն իրականացրել է Արցախում ժողովրդագրական աճը խթանող իր առաջին մեծամասշտաբ ծրագիրը

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, Genesis Armenia-ն մայիսի 30-ից հունիսի 1-ը իրականացրեց Արցախում ժողովրդագրական աճը խթանող առաջին մեծամասշտաբ ծրագիրը։

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ ժողովրդագրական աճի խնդիրը լուծելով՝ լուծելու ենք նաև պետության անվտանգության խնդիրը։

«Պետք է դնել նպատակ՝ մինչև 2035 թվականը Արցախում բնակչության թիվը հասցնել 200 հազարի։ Այս հարցում պետք է իր ներդրումն ունենա նաև պետությունը։ Հարկավոր է մշակել ռազմավարություն. Genesis Armenia-ն պատրաստ է տրամադրել իր ամբողջ գիտամտավոր ներուժը»,-ասում է Աբրահամ Գասպարյանը։

Ծրագրի շրջանակում Genesis Armenia-ի թիմը եղել է Մարտունիում, Մարտակերտում, Ստեփանակերտում, Աղավնոյում, հանդիպել մինչև 1 տարեկան երեխաների ծնողներին, ծանոթացել նրանց խնդիրներին ու հանձնել հունիսմեկյան նվերները։

Մենք հասկանում ենք՝ պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ հաղթելու համար պետք է շատանանք։ Արթուրն իմ առաջին բալիկն է, բայց էլի երեխաներ ենք ունենալու»,-ասում է մարտունեցի Արթուրի մայրիկը։

Ծրագիրն իրականացվում է «Ապագան հիմա է» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ, իսկ կազմակերպական աշխատանքներին աջակցել են Արցախի առողջապահության, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունները, ՏԻՄ-երը:

Արցախում վերջին մեկ տարում ծնված (2021թ․ հունիսի 1-ից ս.թ. մայիսի 31-ը) բոլոր երեխաներին տրամադրվել են մանկական խնամքի պարագաների փաթեթներ՝ սրբիչներ, կաթի շշեր, ծծակներ:

Սրբիչներն ու պայուսակները կարել են Մարտունու կարի նորաբաց ֆաբրիկայում, որը հիմնել են Genesis Armenia և UMCOR Armenia հիմնադրամները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ստեփանավան քաղաքում կամուրջ է փլուզվել

Հաջորդը

Հունվար-մայիս ամիսներին հավաքագրվել է 761.8 մլրդ դրամի հարկային եկամուտներ և պետական տուրք

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ զինծառայողից պահանջել են հրաժարվել քրիստոնեությունից ու ընդունել մահմեդականություն. ՄԻՊ

Այն, որ պատերազմից հետո Ադրբեջանը զարգացրել է թշնամանքի քաղաքանությունը, վկայում են խոշտանգման նոր ձևերը հայ գերիների նկատմամբ: Այս…
Դիտել

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՌԴ ՖՆ փորձագետներին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության Ֆինանսական գիտահետազոտական ինստիտուտի փորձագետ Սամվել Լազարյանի գլխավորած պատվիրակությանը:…
Դիտել

Քալընը կարևորել է միջազգային աջակցությունը հայ-թուրքական կարգավորման պրոցեսին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսնակ ու արտաքին քաղաքականության գծով խորհրդական Իբրահիմ Քալընը, հանդիպելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյսոն…
Դիտել

Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքների անօրինական բնակեցումը

Բաքուն հայտարարել է Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքների անօրինական բնակեցումը շարունակելու մտադրության մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի հատուկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share