Գործնականում, հակամարտությունները իրականում չունեն քաղաքական լուծում․ Հակոբ Բադալյան

Մենք շատ հստակ ասել ենք, որ այս հակամարտության կարգավորման ճանապարհը, ի վերջո, գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ, ասում է պետքարտուղարության խոսնակը: Քանի՞ քանի անգամ ենք լսել ու միամտաբար արել եզրակացություններ, թե «ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չունի ռազմական լուծում»: Դա ասել են Մինսկի խմբի համանախագահները, դա ասել են միջազգային կառույցների ներկայացուցիչները, եւ այլն: Այս մասին գրառում է արել քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Գործնականում, հակամարտությունները իրականում չունեն քաղաքական լուծում: Բոլոր հակամարտությունների լուծման աղբյուրը ուժն է: Այլ հարցէ, որ մի տեղ ուժի գործադրման բանը կարող է չհասնել, մեկ այլ տեղ՝ անհրաժեշտ լինի ուժի անմիջական գործադրում: Բայց, որեւէ հակամարտություն չունի քաղաքական կարգավորում: Քաղաքական կարգավորում նշանակում է հակամարտության կողմերի փոխհամաձայնություն՝ խորքային փոխհամաձայնություն, երբ երկու կողմն էլ կունենան ավելի շատ բավարարության, քան անբավարարության զգացում: Հակամարտությունները ունենում են ոչ թե քաղաքական կարգավորում, այլ քաղաքական կառավարում:

Այսօր Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը մնացել է առանց կառավարման: Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը կառավարման վերջին ձեւաչափն էր, որի դե ֆակտո սառեցումը բերեց իրավիճակի թեժացման: 44-օրյա պատերազմից հետո իրավիճակի կառավարման ճգնաժամ է, արդեն նաեւ պայմանավորված խորացող ու ընդլայնվող համաշխարհային պատերազմով: Կառավարման ճգնաժամ ասվածն անշուշտ չի նշանակում, թե տեղի ունեցող գործընթացները բացարձակ ինքնահոս են:

Խոսքն այն մասին է, որ չկա կառավարման պատասխանատվություն վերցնելու պատրաստ որեւէ սուբյեկտ, կամ սուբյեկտների որեւէ ձեւաչափ, հավաքականություն: Որովհետեւ այսօր պատասխանատվությունը ոչ մեկին պետք չէ, պատասխանատվությունը ավելորդ բեռ է, կաշկանդվածություն: Այդ մենք մեզ կարող ենք միամտորեն համոզել, թե Ալիեւը տապալեց արեւմտյան հարթակները: Պարզապես Ալիեւը հասկացավ, թե ինչ է պետք Արեւմուտքին՝ ազատվել պատասխանատվությունից, որովհետեւ չկա քաղաքական կարգավորում, փոխարենը կան լիքը անելիքներ ու հարցեր թե Կովկասի, թե հարակից կարեւորագույն այլ ռեգիոնների համար պայքարում»,-նշել է Հակոբ Բադալյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատմությունը մերօրյա Հայաստանին տվել է եզակի շանս ու մեծ հնարավորություններ. Շիրինյան

Հաջորդը

Ապրիլի 9-10-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում

Առնչվող նյութեր
Դիտել

Ձերբակալություն՝ Սևան քաղաքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված…
Դիտել

Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա և Շվեդիա

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 12-16-ը ներառյալ կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Ֆինլանդիայի Հանրապետություն և…
Դիտել

6 ոսկի, 7 արծաթ. հայ բռնցքամարտիկների նվաճումները Վրաստանում

Աշիկ Գրիգորյանի գլխավորած բռնցքամարտի ընտրանին Վրաստանից հայրենիք է վերադարձել հարուստ ավարով։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։Վրաստանի…
Դիտել

Ապագան կառուցելու անհրաժեշտ լավատեսություն, այո, կա. Նիկոլ Փաշինյան

ԱԺ արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի՝ 2022թ. կատարման արդյունքների զեկույցը։ Նրա խոսքով՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share