Գոյություն ունեն սկզբունքներ, որ պահպանվում են ցանկացած սահմանադրությունում. Վ․ Վարդանյան

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՀՀ սահմանադրությունը փոփոխելուց հետո միայն խաղաղության պայմանագիր կնքելու հայտարարությունները․

«Սահմանադրական բարեփոխումներ և փոփոխություններ պետք է իրականացվեն, և իրականացվելու են բացառապես Հայաստանի ժողովրդի կամքով, որովհետև ոչ ես, ոչ դուք սահմանադիրներ չեք։ Սահմանադիրը ժողովուրդն է»,- ասել է նա։

Անդրադառնալով նոր սահմանադրության ընդունմանը՝ նա ասել է. «Նոր սահմանադրությունը նշանակում է նոր ամբողջական ընթացակարգ։ Բայց մենք չպետք է մոռանանք, որ գոյություն ունեն սահմանադրաիրավական սկզբունքներ, որոնք, անկախ նրանից, թե ինչ սահմանադրություն կլինի՝ նոր թե փոփոխված, պահպանվում են ցանկացած սահմանադրության տեքստում, որովհետև համարվում են ցողունային սահմանադրական բջիջներ, առանց որի հնարավոր չէ ապահովել սահմանադրական ամբողջական համակարգի գոյատևումը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ինչո՞ւ են առանց մտածելու կատաղի վրա տալիս. Շիրինյան

Հաջորդը

2 քաղաքացի դուրս է բերվել փլատակներից

Առնչվող նյութեր
Դիտել

Ավարտվել է պետական դավաճանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը (տեսանյութ)

Ի լրումն ս.թ. հունիսի 7-ին ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ բացահայտվել էր կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության դեպք, ԱԱԾ-ն տեղեկացնում…
Դիտել

Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել աղմկահարույց օրինագծին

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը երրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։ Այդ…
Դիտել

Արցախը հետաքրքիր նախաձեռնություններով կմիանա «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանը

Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանային գիշեր»-ի շրջանակում մայիսի 18-ից 20-ը Արցախում մի շարք  միջոցառումներ են անցկացվելու: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share