Համակերպվել էիք, որ «պիպետկով կաթացնեն» այնքան զենք, ինչքան պետք է. Միրզոյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

ԱԺ-ում 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ բանավեճ եղավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Քրիստինե Վարդանյանի միջև․

«Հայաստանը կարողանում է անհամեմատ շատ զենք ձեռք բերել ու անհամեմատ շատ երկրներից, քան ձեր կուսակցությունը կհանդգներ կամ կերազեր ամենապայծառ երազում»,- հայտարարեց Միրզոյանը՝ հավելելով․ «Սովոր էիք, համակերպվել էիք, որ «պիպետկով կաթացնեն» այնքան զենք, ինչքան պետք է, ու «չկաթացնեն» այնքան զենք, երբ դրա կարիքը լինի, որպեսզի այդտեղ էլ Հայաստանը հաշվարկված կերպով ծնկի բերվի, ու գործի դրվեն այլ սցենարներ»։ 

Նա վստահեցրեց, որ իրենց իշխանությունը շատ ավելին կարող է անել ու շատ ավելին բերել: Ըստ նրա՝ բերվելու են պաշտպանական զենքեր. «Մենք  որևէ հարձակողական նպատակ չունենք, մեր երկրի ինքնիշխան իրավունքն է՝ ձեռք բերել պաշտպանական զինատեսակներ, ու մենք շատ ավելին կբերեինք, եթե չլինեին լոգիստիկ խնդիրներ», – ասել է նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

70-ից ավելի երկիր հայտ են ներկայացրել՝ Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար

Հաջորդը

Հայ-ռուսական հարաբերություններում որոշ խնդիրներ կան. Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները համատեղ հայտարարություն են ստորագրել

Հայաստանի հանրապետության դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնել է, որ այսօր ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազներ…
Դիտել

Ադրբեջանցիների կողմից թիրախավորվել են Վագիֆ Խաչատրյանի հարազատները, այդ թվում՝ անչափահաս․ ՀՀ ՄԻՊ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա քաղաքացուն Ադրբեջանի կողմից առևանգելու դեպքի առնչությամբ Մարդու…
Դիտել

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Մարտի 29-ին աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար…
Դիտել

Այսօր առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան թռիչքները

Այսօր՝ օգոստոսի 21-ին, առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան թռիչքները։ Այդ մասին հայտնում է Սյունիքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share