Այսօր առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան թռիչքները

Այսօր՝ օգոստոսի 21-ին, առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան թռիչքները։ Այդ մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը։

«Սահմանված ժամանակին Զվարթնոց օդանավակայանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում և ըստ ժամանակացույցի Կապանից մեկնել Երևան։ Կապան-Երևան չվերթի օդանավում ուղևորների մեջ են նաև Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը»,- ասված է մարզպետարանի հայտարարությունում։

Երևան-Կապան ավիաչվերթները կիրականացվեն ամեն երկուշաբթի և ուրբաթ. թռիչքները Երևանից տեղի կունենան ժամը 08։00-ին, Կապանից՝ ժամը 10։00-ին։ Տոմսերի արժեքը սկսում է 20 000 դրամից։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին Երևան-Կապան ավիաչվերթով այցելել էր Սյունիքի մարզ: Սյունիքի մարզպետարանում քննարկման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր հաջորդ շաբաթվանից Երևան-Կապան կանոնավոր չվերթներ իրականացնելու մասին։

Օգոստոսի 18-ին՝ ժամը 04։24-ին, ադրբեջանական կողմից ավտոմեքենայով մոտեցել են Կապանի օդանավակայանի հարակից տարածք, երեք կրակոց արձակել օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը իր թվիթերյան էջում գրել էր, որ օգոստոսի 19-ին ադրբեջանական կողմը կրկին թիրախավորել է Կապանի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանի մետրոպոլիտենի համար նոր վագոններ ձեռք կբերվեն

Հաջորդը

ՊՆ պաշտոնյան զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն դիմած 5 քաղաքացիներից պահանջել է ընդհանուր 650 հազ. դրամ կաշառք

Առնչվող նյութեր
Դիտել

ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ հյուպատոսին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոս Ջեյն Ջենսենին։…
Դիտել

Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ…
Դիտել

Արցախահայությանը գերության մեջ է պահում Ալիևը` ռուս զինվորականության աջակցությամբ. Լոս Անջելեսի քաղաքապետ և քաղխորհրդի նախագահ

Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսը և քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Գրեգորյանը պաշտոնական գրությամբ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share