Համամիտ չեմ, թե Լևոն Քոչարյանի նման մարդը միայն ազատության մեջ հայտնվելու համար կարող է վերցնել մանդատը․ գեղամ Նազարյան

Չեմ կարծում՝ սա այն գործն է, որ գլխավոր դատախազը այնքան անլրջանա ու իր հեղինակության հետ խաղա, որ մտնի ԱԺ և միջնորդի, որ Լևոն Քոչարյանին ազատությունից զրկեն։ Այս մասին այսօր լրագորղների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Կարծում եմ՝ հնարավոր տարբերակ է, որ մտնեն ԱԺ և թույլտվություն խնդրեն, որ գործը շարունակվի։ Այսինքն, դրա համար ևս ԱԺ-ի համաձայնությունն է պետք։ Չեմ բացառում, որ կարող են նման քայլ անել, բայց ես էլի խորհուրդ չեմ տա. մեր երկիրը առանց այն էլ «սարքովի» գործերով թուլանում է»,- հայտարարել է Գեղամ Նազարյանը։

Ըստ Նազարյանի՝ երեկվա տեղի ունեցածը կալանքից ազատման միջոց կամ փորձ չի եղել․
«Համամիտ չեմ, թե Լևոն Քոչարյանի նման մարդը միայն ազատության մեջ հայտնվելու համար կարող է վերցնել մանդատը։ Հիմա կհարցնեք. բա ինչու՞ երեք հոգի հրաժարվեցին մանդատից։ Այո, հրաժարվեցին՝ ի աջակցություն ապօրինաբար կալանքի տակ գտնվող իրենց ընկերոջ»,- նշել է պատգամավորը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը

Հաջորդը

Հայաստանը Ադրբեջանին չի փոխանցել նաև 8 «ադրբեջանական» գյուղեր․ Ադրբեջանի ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են և ստորագրված, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մյունխենում արած հայտարարությանը, թե անցակետեր պետք է…
Դիտել

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում. կա տուժած

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ պպրիլի 17-ին, ժամը 08:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել,…
Դիտել

ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել հացադուլ իրականացնող ցմահ դատապարտյալների հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 30-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Տեղի…
Դիտել

Գերմանիան բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը

ՀՀ տարածքով հերոին տեղափոխող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share