Հիմա կլինեմ Ձեզանից մեկը․ Գևորգ Ղազարյանն ավարտում է կարիերան (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Ֆուտբոլիստը հուզիչ հոլովակով դիմել է հավաքականի երկրպագուներին ու ֆուտբոլային հանրությանը.

«Սա անմոռանալի ճանապարհորդություն էր: Չեմ կարող մի հոլովակում հայտնել իմ հիացմունքը ձեր հանդեպ: Այն աջակցությունը, որ ստացել եմ ձեզանից, անգնահատելի է ինձ համար: Այն չուներ սահմաններ: Շնորհակալություն: Հիմա կլինեմ ձեզանից մեկը՝ Հայաստանի հավաքականի ֆանատը…, միշտ՝ ցանկացած իրավիճակում, ցանկացած հաշվի ժամանակ»:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարիերան սկսել է 2006 թվականին: Երևանի «Փյունիկի» սանը նախկինում խաղացել էր «Բանանցում» (ներկայումս՝ «Ուրարտու») Դոնեցկի «Մետալուրգում», Կարագանդայի «Շախտյորում», հունական «Օլիմպիակոսում», «Կերկիրայում» և «Լամիայում», պորտուգալական «Մարիտիմուոմ» և «Շավիշում», կիպրական «ԱԵԼ Լիմասոլում»:

Ղազարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 76 հանդիպման, խփել 14 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Հաջորդը

Արտակ Բեգլարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է միջազգային առաքելություն ստեղծել ԼՂ-ում. Մեթյու Միլլեր

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ անհրաժեշտ է միջազգային առաքելություն ստեղծել, որի գործունեության նպատակը պետք է…
Դիտել

Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կմրցի Ադրբեջանի ներկայացուցչի հետ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող…
Դիտել

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը հայրենիք կվերադառնա աննախադեպ արդյունքով

Բոսնիա և Հերցոգովինայում ավարտվեց բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը։ Այն հայկական բռնցքամարտի համար առանձնացավ փայլուն արդյունքով՝ 2…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share