Հնդկաստանը լուսին է ուղարկել «Չանդրայաան-3» առաքելությունը

Հնդկաստանը հաջողությամբ մեկնարկել է «Չանդրայաան-3» առաքելությունը՝ դառնալով չորրորդ երկիրը, որը լուսնի վրա է իջեցնում տիեզերանավ։ «Չանդրայաան»-ը, որը սանսկրիտով նշանակում է «լուսնի մեքենա» Անդհրա Պրադեշի նահանգի տիեզերական կենտրոնից մեկնարկել է  տեղի ժամանակով ժամը 14։30-ին (Երևանի ժամանակով 13։00-ին)։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ի հրապարակումը։

Տիեզերանավի մեկնարկը դիտելու համար մեծ բազմություն է հավաքվել, իսկ YouTube-ով այս իրադարձությանը հետևել է մեկ միլիոնից ավելի մարդ։

«Չանդրայաան-3»-ի նպատակն է ապահով կերպով վայրէջք կատարել լուսնի՝ ավելի քիչ ուսումնասիրված Հարավային բևեռում, տվյալներ հավաքագրել և մի շարք գիտափորձեր կատարել՝ ավելի շատ տեղեկություններ իմանալու լուսնի կազմության մասին։

Մինչ այս լուսնի մակերևույթի վրա վերահսկվող փափուկ վայրէջք կատարել են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Չինաստանը։

Հնդկաստանի առաջին լուսնային առաքելությունը՝ «Չանդրայաան-1»-ը, լուսնի մակերևույթին հայտնաբերել էր ջրի մոլեկուլներ։ Դրանից 11 տարի անց՝ 2019 թ․-ին, «Չանդրայաան-2»-ը մտավ լուսնի ուղեծիր, սակայն լուսնագնացը ջախջախվեց մակերևույթի վրա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակել է Երասխում կառուցվող գործարանի վրա

Հաջորդը

Վարչապետի մոտ քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը

Առնչվող նյութեր
Դիտել

Բայդենն ասել է, որ Թրամփը և նրա կողմնակիցները մարմնավորում են ծայրահեղականություն, որը սպառնում է Միացյալ Նահանգների հիմքերին

Հանրապետական ​​նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կողմնակիցները ծայրահեղականության մարմնացումն են, որը սպառնում է ամերիկյան քաղաքական համակարգի հիմքերին:…
Դիտել

Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր…
Դիտել

Իտալիայում ձերբակալել են «Կոզա Նոստրա»-ի ամենահետախուզվող պարագլխին

Իտալացի կարաբինավորները ձերբակալել են «Կոզա Նոստրա» մաֆիոզ կազմակերպության պարագլուխներից մեկին՝ Մատեո Մեսինա Դենարոյին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է The…
Դիտել

Նախագահը ցավակցել է Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապացկությամբ: «Ցավակցություններս եմ հայտնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share