Վարչապետի մոտ քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը:

Պատասխանատուները զեկուցել են, որ հստակեցվել են բարեփոխումների ռազմավարական հիմնական նպատակները և թիրախները: Դրանք միտված են՝ քաղաքականությունների մշակմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, պետական կառավարման համակարգի ինստիտուտների արդյունավետության բարձրացմանը, մարդկային ռեսուրսների ու կարողությունների բարելավմանը, մասնակցային կառավարման համակարգի և հաղորդակցության զարգացմանը:

Մանրամասն ներկայացվել են արդեն իսկ կատարված և առաջիկայում նախատեսվող աշխատանքները՝ ըստ սահմանված ժամանակացույցի և նպատակների: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետը կարևորել է բարեփոխումների արդյունավետ իրականացումը և պատասխանատուներին հանձնարարել գործընթացի վերաբերյալ պարբերաբար ներկայացնել զեկույց:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հնդկաստանը լուսին է ուղարկել «Չանդրայաան-3» առաքելությունը

Հաջորդը

Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

Առնչվող նյութեր
Դիտել

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 6-ից 7-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 43 դեպք, որից…
Դիտել

Նիդերլանդները շարունակելու է աջակցել ՀՀ Արդարադատության նախարարությանը

Նիդերլանդները շարունակելու է աջակցել Արդարադատության նախարարությանը՝ ծրագրած մեծածավալ բարեփոխումներն իրականացնելու համար Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն այցելել է Կաթնաղբյուրի հիմնական նորակառույց դպրոց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական նորակառույց դպրոց, ծանոթացել կատարված աշխատանքներին: ՀՀ վարչապետին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share